2014-2020թթ համար նոր Եվրոպական հարևանության գործիքը` 15.4 միլիարդ եվրո բյուջեով,ուժի մեջ է մտել 2014թ մարտի 15-ից: Եվրոպական հարևանության գործիքը գալիս է փոխարինելու Եվրոպական հարևանության և համագործակցության գործիքին, որպեսզի օժանդակի իրականացնելու այն նախաձեռնությունները, որոնք հիմք են հանդիսացել ԵՄ և իր արևելյան հարևանների միջև Եվրոպական հարևանության քաղաքականության-Եվրոպական գործընկերության համար: Այս գործիքի միջոցով օժանդակությունը հիմնված է լինելու “ավելին ավելիի համար” սկզբունքի վրա և տարբերակված է լինելու թե իր բնույթով և թե գումարային առումով` հաշվի առնելով փոխհամաձայնեցված բարեփոխումների իրականացմանը հավատարիմ մնալը և խորը և կայուն ժողովրդավարության կառուցման գործում առաջընթացը: