Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Մինչեւ հիմա քաղաքացիական որեւէ շարժում Հայաստանում խոշոր հաջողության չի հասել». «Հայոց աշխարհ»

Ապրիլ 02,2014 11:33

Հատված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հարցազրույցից:

 Ձեր կարծիքով, հասարակության մեջ կա՞ քաղաքացիական ընդվզման, բողոքի այն «կրիտիկական զանգվածը», որ կարող է ստիպել իշխանություններին գնալու բովանդակային զիջումների։

-Եթե խոսքը վերաբերում է «Դեմ եմ» քաղաքացիական շարժմանը, ապա պետք է նկատեմ, որ մինչեւ հիմա քաղաքացիական որեւէ շարժում Հայաստանում խոշոր հաջողության չի հասել։ Առանց արմատական լուծումների՝ իրավիճակի լուրջ փոփոխություն չի կարող լինել։ Շարժումը կգնա՞ այդ ճանապարհով, թե՞ ոչ՝ չեմ կարող ասել, որովհետեւ իրենք ասում են՝ մենք իշխանափոխություն չենք պահանջում, խնդիրը միայն այս դաշտում ենք տեսնում։
Ուստի դժվար է կանխատեսել՝ ինչպե՞ս է շարունակվելու, ի՞նչ ընդգրկում է ունենալու իրենց պայքարը, եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ օրենքը համապատասխանում է սահմանադրությանը։
   –Քաղաքական չորս ուժերի համագործակցությունն այդ առումով ոչինչ չի՞ փոխում։
-Չեմ կարծում, թե քաղաքական չորս ուժերը ակտիվորեն ներգրավված են այդ գործընթացում։ Ավելի շուտ՝ աջակցում են «Դեմ եմ» շարժմանը։ Ուրիշ բան, որ շարժումը արդեն որոշ ինքնուրույնություն է ձեռք բերել, եւ կարծում են՝ ամեն ինչ կարող են անել։
Ոչ իշխանական «քառյակը» արդեն իշխանափոխության, այս դեպքում՝ մինչեւ ապրիլի 28-ը կառավարության հրաժարականի հարց է առաջ քաշում, 28-ից հետո քաղաքական օրակարգում ինչ փոփոխություններ կլինեն՝ կտեսնենք։ Համենայն դեպս քաղաքական ուժերից երկուսը, ի դեմս «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի, հստակ արտահայտվում են հօգուտ ամբողջական իշխանափոխության։ Մյուս երկուսի դիրքորոշումը, կարծում եմ, ժամանակի ընթացքում ավելի հստակ կլինի։
Մի բան պարզ է՝ քառյակը առնվազն պահանջում է կառավարության հրաժարականը, իսկ «Դեմ եմ»-ը ընդամենը պարտադիր կուտակայինը չեղյալ ճանաչելու խնդիր է դնում։ Չեմ կարծում, թե դա այն հարցն է, որ կարող է միավորել ամբողջ հասարակությանը. սոցիալական որոշ խմբեր կներգրավվեն այդ շարժման մեջ, բայց միակ խնդիրը, որ իրականում կարող է հասարակական ընդվզման մեծ ալիք բարձրացնել, արմատական իշխանափոխության գաղափարն է։

   –Կարծիք կա, թե ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը» եթե ոչ բացահայտորեն, ապա լուռ համաձայնությամբ ընդունել են «Բարգավաճի» լիդերությունը։
   -Այդ կարծիքը շրջանառության մեջ են դնում որոշ լրատվամիջոցներ, որոնց նպատակն է անվստահություն, խանդ առաջացնել քաղաքական չորս ուժերի միջեւ։ Իրականում լիդերության խնդիր չկա՝ «քառյակին» առաջնորդողն այս դեպքում հասարակական պահանջն է, հասարակությունը՝ իր խնդիրներով. բոլորը հենց այդ առանցքի շուրջ են փորձում համադրել իրենց գործողությունները, եւ հանդիպումների ժամանակ էլ նման խնդիր չի քննարկվում։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930