Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՊ-ն չարաշահումներ է հայտնաբերել գնումների ոլորտում եւ արդարադատության նախարարությունում. «Ժողովուրդ»

Ապրիլ 02,2014 11:23

ՀՀ վերահսկիչ պալատը խորհրդի նիստում հաստատել ու ԱԺ է ներկայացրել 2013թ. տարեկան հաշվետվությունը: Ինչպես եւ սպասվում էր՝ ՎՊ-ն լրջագույն փաստեր է բացահայտել՝ ՀՀ պետական բյուջեի միջոցները չարաշահելու եւ կոռուպցիոն երեւույթների վերաբերյալ:

ՎՊ-ն ուսումնասիրություն է կատարել գնումների ոլորտում, եւ այնտեղ «բազմաթիվ խախտումներ ու թերություններ» է հայտնաբերել։ «Առանձին գնման համար պատասխանատու պատվիրատու գերատեսչության ներկայացուցիչները, խտրական վերաբերմունք ցույց տալով, որոշ ընկերությունների թույլ են տալիս կնքել բարձր գներով պայմանագրեր, որոնց արդյունքում պետական միջոցները չեն տնտեսվում, իսկ որոշ անձինք ստանում են գերշահույթ։ Այսինքն՝ ներկայացված գնային առաջարկի հիմնավորվածությունը չի ստուգվում»,- նշված է ՎՊ հաշվետվության մեջ։

ՎՊ-ն նաեւ թվարկել է կոնկրետ ոլորտներ. ,ԿԳՆ «Հատուկ կրթություն» եւ «Մասնագիտացված հանրակրթական ուսուցում» ծրագրերով ֆինանսավորվող ՊՈԱԿ-ների սննդամթերքի գնման պայմանագրերով նախատեսված որոշ ապրանքատեսակների գները չէին համապատասխանում նույն տեխնիկական բնութագրերով ապրանքատեսակների շուկայական գներին։ Դեռ ավելին, նույնանուն սննդի տեսականին միեւնույն մատակարարի կողմից ՊՈԱԿ-ներին մատակարարվել է տարբեր գներով՝ մասնավորապես «ՏԻՍԱ» ՓԲԸ-ն հաճարը մատակարարել է 440-720 դրամով այն դեպքում, երբ շուկայում նվազագույն գինը կազմել է 300 դրամ, կարտոֆիլը մատակարարել է 146-220 դրամով, այն դեպքում, երբ շուկայում նվազագույն գինը կազմել Է 100 դրամ… «Դանինի» ՍՊԸ-ն բրինձը մատակարարել է 400 եւ 430 դրամով այն դեպքում, երբ շուկայում նվազագույն գինը կազմել Է 328 դրամ, հնդկաձավար մատակարարել է 600 եւ 650 դրամով այն դեպքում, երբ շուկայում նվազագույն գինը կազմել է 420 դրամ»։

Լուրջ չարաշահումներ են հայտնաբերվել նաեւ ընդդիմադիր պատգամավորներին անգրագիտության մեջ մեղադրող արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ղեկավարած գերատեսչությունում։ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության եւ «Դանինի» ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագրով նախատեսվել է գնել 140 մլն դրամի պահածո՝ 1 կգ–ն՝ 1596 դրամով։ Գնման ընթացակարգի արդյունքում հաղթող է ճանաչվել «Դանինի» ՍՊԸ-ն, որն առաջարկել է պահածոն վաճառել 1 կգ-ն 1596 դրամով։ Միաժամանակ, գնման ընթացակարգին մասնակցել է նաեւ մսի պահածո արտադրող «Համլետ Հովսեփյան» Ա/Ձ-ն, որն իր ապրանքն առաջարկել է «Դանինի»-ից 54 դրամով ավելի՝ 1կգ–ի դիմաց 1650 դրամ։ Սակայն ՎՊ-ն պարզել է, որ «Մրցույթում հաղթած «Դանինի» ընկերությունը մսի պահածոն հետագայում գնում է «Համլետ Հովսեփյան» Ա/Ձ-ից մեկ կիլոգրամը 1420 դրամով»։ Իսկ ՎՊ հաշվետվության համաձայն՝ գնային տարբերությունը կազմել է մոտ 1 5,5 մլն դրամ։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930