Հատված ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Վարդան Բոստանջյանի հետ հարցազրույցից:
– Այժմ Ձեր հարազատ կուսակցությունն ակտիվ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարության փոփոխության ուղղությամբ, հիմա էլ որոշել են հանրահավաքներ անցկացնել։ Դուք, որպես ԲՀԿ–ական, մասնակցելո՞ւ եք այդ հավաքներին։
– Եթե կուսակցական ես, ուրեմն ենթադրվում է, որ եթե լինում են կուսակցական որոշումներ, ապա դրանք վերաբերում են նաեւ այդ կուսակցության անդամին։ Այնպես որ, անհատները հո իրավունք չունեն կուսակցությունում լինելու պարագայում ինքնագործունեությամբ զբաղվել։ Ուրեմն կուսակցությունը ինչ հանձնարարություն որ կտա, ինչ կնախատեսի իր յուրաքանչյուր անդամի համար, մենք այդպես էլ առաջ կշարժվենք:
– Այսինքն՝ Դուք էլ եք կարծում, որ ՀՀ կառավարությանն անհրաժեշտ է անվստահություն հայտնե՞լ։
Կարդացեք նաև
– Այո, ես համաձայն եմ՝ պետք է ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնել։ Անկախ վերջին ժամանակներում թափ ստացած շարժումից, ես միշտ էլ եղել եմ լուրջ մոտեցումների կողմնակից։ Եթե գործադիր մարմինը չի անում այն տրամաբանական ու ցանկալի քայլերը մեր հասարակության համար… ապա, եթե ես ԲՀԿ-ի մեջ լինեի կամ չլինեի, ես, որպես ՀՀ քաղաքացի, միշտ ցանկացել եմ, որ տեղի ունենա արդյունավետ կառավարում, քանի որ միայն այդ դեպքում հասարակությունը կկարողանա ապրել արժանապատիվ կյանքով։ Եվ հիմա ես ասում եմ, որ նման կառավարում չկա, իսկ եթե նման կառավարում չկա, ուրեմն տրամաբանական է, որ այդպիսի կառավարողներին պետք է փոխարինեն այնպիսի մարդիկ, ովքեր ի զորու են արդյունավետ կառավարել երկիրն ու իրենց առջեւ դրված խնդիրները կատարել։ Սա ցանկանում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում