Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. «Թող առնետներին իրենց շարքերում փնտրեն». «Հայկական ժամանակ»

Ապրիլ 02,2014 11:10

Հատված ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանի հարցազրույցից:

Ձեր կարծիքով, ինչպե՞ս կզարգանան գործընթացները ապրիլի 28-ից հետո. դուք ասում եք՝ վարչապետ չեք փոխելու, իրենք ասում են՝ դուրս կգանք փողոց։

– Եթե օրենքի տառին կամ գործիքակազմին ենք նայում, թե ինչպես կարելի է փոխել, ապա պարզ է չէ՞, որ մեծամասնությունն է ձեւավորել կառավարություն։ Սա հստակ է։ Եթե դուրս են գալու փողոց, միտինգների միջոցով են փորձելու ինչ-որ տեղ հասնել կամ ինչ-որ հարցի լուծում ակնկալում են այդ ճանապարհով ստանալ կամ լուծել, իրենք ազատ են եւ ցանկացած գործողություն կարող են կատարել բացառապես օրենքի շրջանակներում։ Իսկ թե օրինազանցներին ինչ է սպասվում, արդեն մեկ այլ օրենք է գործում, եւ կարծում եմ, այսքանը բոլորս՝ եւ մենք, ե՛ւ իրենք, նկատի ունեն։ Իսկ թե ինչպիսի քաղաքական ամպագոռգոռ հայտարարություններ կանեն կամ միգուցե ի վիճակի են այդքան մարդ փողոց հանել, միգուցե պատրաստվում են, դա բացառապես իրենց խնդիրն է, մենք ունենք մեր ծրագրերը, որոնք իրականացնում ենք։

Բայց կարող է ՀՀԿից առնետավազք լինել չէ՞, այդ մասին շատ է խոսվում։

– Մեզ մոտ առնետներ չկան, թող առնետներին իրենց շարքերում փնտրեն։

Եթե, այդուամենայնիվ, իրենք 100 հազարավոր մարդկանց փողոց հանեն, ինչպե՞ս կզարգանան քաղաքական պրոցեսները։

– Եթե-ով չէ, նորից եմ նշում, մենք նախկինում իրենց հանրահավաքները տեսել ենք։ Երբ կանեն, այդ ժամանակ էլ կխոսենք։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930