Երեկ ՀՀԿ-ամերձ կայքերը լուրեր տարածեցին, թե ԱԺ ԲՀԿ խմբակցության մի
շարք պատգամավորներ մինչեւ ապրիլի 28-ը լքելու են խմբակցությունը, որպեսզի կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացին մասնակից չլինեն։
Անդրադառնալով սույն լուրերին՝ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Չի համապատասխանում իրականությանը, պրիմիտիվ, մաշված քաղտեխնոլոգիա է, եւ եթե ժամանակին այդ մեթոդն աշխատել է ինչ-ինչ կուսակցությունների դեպքում, ապա բազմիցս ասել ենք, մեկ անգամ եւս հիշեցնում ենք՝ ԲՀԿ-ն չշփոթել ձեզ հայտնի կուսակցությունների հետ, որոնց հետ այս տարիների ընթացքում իշխանությունը ինչպես ցանկացել, վարվել է՝ նրանց անվանելով հաճախորդներ»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում