Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու ամսում Հայաստանի արտաքին պարտքն աճել է եւս 31,2 մլն դոլարով. «Հրապարակ»

Ապրիլ 02,2014 10:45

Հայաստանի պետական պարտքը փետրվարի վերջին կազմել է 4 մլրդ 614 մլն դոլար, որից 3 մլրդ 935 մլն-ն արտաքին պարտքն է։ Այսպիսով, ընթացիկ տարվա երկու ամիսներին Հայաստանի արտաքին պարտքն աճել է եւս 31,2 մլն դոլարով։ Այն, իհարկե, «մեծ բան չէ» արտաքին պարտքի գրեթե 4 միլիարդանոց բեռը շալակած Հայաստանի համար, եթե գոնե աճեն տնտեսության իրական հատվածում կատարվող ներդրումները՝ խթանելու տնտեսական ակտիվությունը։ Մինչդեռ պարտքերն աճում են, ներդրումները՝ կտրուկ նվազում։

Ահավասիկ ամենաթարմ վիճակագրությունը, որը լավատեսական ոչ մի հույս չի ներշնչում, որ առաջիկայում գոնե Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակում դրական տեղաշարժ կլինի։ Եվ այսպես, 2013թ. Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումները (առանց պետական կառավարման եւ բանկային համակարգով ստացվածի) կազմել են 597,4 մլն դոլար, որը 2012թ. համեմատ նվազել է 20,5%-ով։ Մինչդեռ ուղղակի ներդրումները մեկ տարվա կտրվածքով նվազել են 52,2%-ով՝ կազմելով 271,2 մլն դոլար։ Վերջին տարիների համար այս աննախադեպ ցածր ցուցանիշն այլ կերպ չի կարելի բացատրել, եթե ոչ մեր երկրի եւ տնտեսության հեռանկարների նկատմամբ արտերկրի բացարձակ անվստահությամբ։

Այսպիսով, Հայաստանին «դեղին» քարտ են ցույց տվել մեր հիմնական գործընկեր երկրներից շատերը։ Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունից կատարված օտարերկրյա ներդրումների ծավալը մեկ տարվա ընթացքում նվազել է շուրջ 30%-ով՝ կազմելով 86,2 մլն դոլար, որից ուղղակի ներդրումները՝ 58,6 մլն դոլար։ Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալով այս պահին առաջին հորիզոնականում գտնվող Ֆրանսիան եւս 2013թ. նվազեցրել է ներդրումները, այն էլ՝ 57%-ով, որը, այսպիսով, կազմել է 99,1 մլն դոլար։ Մեր մյուս խոշոր գործընկերներից Կանադան ներդրումները նվազեցրել է 50%-ով, Գերմանիան՝ 54, Շվեյցարիան՝ 77, Միացյալ Նահանգները՝ 35,5%-ով։ Մի խոսքով, անհուսալի վիճակ, որի հայելային անդրադարձը մեր տնտեսության վրա այն է, ինչ ունենք այս պահին։ Միայն հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի արդյունաբերությունն արձանագրել է 4,1% անկում։

Թամարա ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930