Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 27-ի գործով վկա դատապարտյալը ցանկանում է մեկնել Քեսաբ. «Ժամանակ»

Ապրիլ 02,2014 10:29

Հոկտեմբերի 27-ի գործով վկա Սամվել Առաքելյանի սպանությունը պատվիրելու և կազմակերպելու համար դատապարտված և ներկայումս «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալ Արթուր Այվազյանը նամակով դիմել է Սերժ Սարգսյանին՝ խնդրելով իրեն հնարավորություն ընձեռել որպես կամավոր մեկնի Քեսաբ և մասնակցի Քեսաբի պաշտպանության մարտերին: Դատապարտյալը որպես ազատ արձակման հնարավորություն համարում է իր պայմանական վաղակետ ազատ արձակումը, մինչդեռ համապատասխան հանձնաժողովը տարիներ շարունակ համառորեն մերժում է նրա դիմումները:

Դատապարտյալի նամակում մասնավորապես ասված է. «Այսօր Սիրիայի հայաբնակ քաղաք Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունները ինձ խորը մտահոգություն են պատճառում: Այնտեղ բնակվող հայ ազգաբնակչության, հայկական եկեղեցու և հայ մշակույթի պաշտպանության համար թուրքական կառավարության կողմից ֆինանսավորվող հրոսակախմբի դեմ կռվող Սիրիայի հանրապետության զինված ուժերին փառք, սակայն, գտնում եմ, որ մենք` որպես հայ, չպետք է մեր ձեռքերը ծալած նստենք, քանի որ այնտեղ դարձյալ կոտորվում է հայ ազգաբնակչությունը, դարձյալ թուրքական կառավարության կողմից:

Ես` որպես քաղաքական բանտարկյալ, զինվորական, ՀՀ նախագահ և ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատար հանդիսացող Սերժ Սարգսյանից պահանջում եմ, որպեսզի անհապաղ կարգով դադարեցնի իմ նկատմամբ անկասելիորեն շարունակվող քաղաքական հետապնդումները, վերացնի այն քաղաքական պատվերը, որի համաձայն ՀՀ պետական պատկան մարմինները և պաշտոնատար անձինք չեն կարողանում օրենքով սահմանված կարգով և ժամկետներում լուծեն ինձ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը: Մինչդեռ ես համապատասխանում եմ նման ձևաչափով ազատվելուն: Այդ հարցը պետք է լուծվի, որը ինձ հնարավորություն կտա որպես կամավորական մեկնել Քեսաբ մասնակցելու այնտեղ բնակվող հայ ազգաբնակչության, հայ եկեղեցու և հայ մշակույթի պաշտպանությանը թուրքական կառավարության կողմից կազմակերպված ոտնձգություններից»,- գրված է նամակում, ապա ավելացված է.
Սոնա Հարությունյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930