Լրահոս
Օրվա լրահոսը

Մեքենաների կայանատեղերի խնդրահարույց համակարգ, ինքնակամ շինարարության դաշտում կոռուպցիոն ռիսկեր, կիսաքանդ փողոցներ… Օմբուդսմենը Երևանի քաղաքապետարանի բազմաթիվ թերացումների մասին

Ապրիլ 02,2014 10:07

Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

 

  • Չեն սահմանվել ինքնակամ շինարարության հստակ և թափանցիկ պահանջներ, ինչի հետևանքով այդ շինությունների օրինական կամ անօրինական լինելու հարցը լուծելիս համայնքներին տրվել է չափազանց լայն հայեցողություն: Նման հայեցողությունը շատ դեպքերում առաջացրել է կոռուպցիոն ռիսկեր:
    • Մի շարք մանկապարտեզների խմբերում երեխաների թվաքանակը նախատեսված 30-ից չափազանց մեծ է եղել, ինչի արդյունքում երեխաները անհրաժեշտ խնամք չեն ստացել:
    • Քաղաքապետարանը տրանսպորտի սակագինը բարձրացնելու վերաբերյալ չէր կազմակերպել հանրային քննարկումներ, չէր ներկայացրել սակագնի բարձրացման բավարար հիմքերը և հնարավոր այլընտրանքային լուծումները, ինչն առաջացրել էր հանրության հիմնավոր վրդովմունքը:
    • Երևանում մեքենաների կայանատեղերի համակարգը ներդրվել էր լուրջ թերացումներով, ինչպես օրինակ՝ անձինք 1 ժամից պակաս կայանելիս  ստիպված են եղել վճարել 1 ժամվա կայանման գումար, չեն նախատեսվել անվճար հատուկ կայանատեղեր հաշմանդամություն ունեցող անձանց համար, ինչպես նաև չէին կազմակերպվել պատշաճ հանրային քննարկումներ:
    • Քաղաքապետարանը քաղաքի ծայրամասերում գտնվող կիսաքանդ փողոցները ասֆալտապատելու փոխարեն հաճախ կրկնակի ասֆալտապատել է կենտրոնական փողոցները՝ չնայած դրանց բարեկարգ վիճակին:
    • Բավարար միջոցներ չեն ձեռնարկվել Փակ շուկայի ապօրինի շինարարությունը կանխելու համար:
    • Հաշվի չառնելով քաղաքաշինական նորմերի պահանջները, ինչպես նաև Կոմիտաս 5 հասցեի բնակիչների համար մի շարք բացասական հետևանքները, օրինակ՝ հարակից շենքերի լուսավորության էական նվազումը, տարածքի ծառերի հատումը և այլն, Քաղաքապետարանը, այնուամենայնիվ, թույլատրել էր այդ տարածքում շինարարությունը:
    • Քաղաքապետարանը որևէ միջոց չի ձեռնարկել Կոմայգում այլասերվածությունը վերացնելու ուղղությամբ, մասնավորապես չի լուսավորվել և չի ցանկապատվել այգու շրջակայքը, ինչպես նաև չի փակվել այգու մուտքը գիշերային ժամերին:
    • Անմատչելի է եղել մի շարք շինություններ հաշմանդամություն ունեցող անձանց մուտքն ու ելքը: Մի շարք դեպքերում ընդհանրապես բացակայել են թեքահարթակները, իսկ առկայության դեպքում էլ՝ դրանց թեքության աստիճանը չափազանց բարձր է եղել:
    • Միջոցներ չեն ձեռնարկվել հասարակական տրանսպորտը հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժմանը հարմարեցնելու համար:

 

Հիմնավորումներն ու մանրամասները՝ այստեղ:

 

Արձանագրված դրական զարգացումներ

 

  • Ճանապարհային խցանումները նվազեցնելու նպատակով շահագործման է հանձնվել Ուլնեցու և Ռուբինյանց փողոցները միացնող ճանապարհը, ավարտման փուլին են հասել Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցի հետ կապող նոր ավտոմայրուղու կառուցման աշխատանքները, շահագործման են հանձնվել 4 վերգետնյա անցումներ:
    • «Աջակցություն առողջապահական կազմակերպություններին բժշկական սարքավորումների ձեռքբերման համար» ծրագրի շրջանակում Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թվով 16 բուժհաստատության տրամադրվել է 44 անուն բուժսարքավորում` փոխարինելով մաշված և արդեն անպետք սարքավորումները:
    • Մայրաքաղաքի փողոցներում և բանուկ մասերում կառուցվել է 80 թեքահարթակ, թվով 293 թեքահարթակ է կառուցվել նաև ասֆալտ-բետոնե ծածկի հիմնանորոգման աշխատանքներ իրականացված փողոցներում:

 

Պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930