Երբ լրագրողները աշխարհի գավաթի փուլում օղակների վրա արծաթե մեդալ նվաճած Վահագն Դավթյանին հարցրին, թե ոսկին իր թիմակցին զիջելով ի՞նչ զգացողություն ուներ, մարզիկը պատասխանեց. «Ուրախ էի ընկերոջս ու թիմակցիս համար: Իհարկե, յուրաքանչյուր մարզիկ ցանկանում է հաղթել, սակայն բոլորիս համար ամենակարեւորը այն էր, որ Քաթարում բարձրանա Հայաստանի դրոշը, հնչի օրհներգը: Իսկ թե մեզանից ո՞վ կկանգներ առաջին աստիճանին, ով՝ երկրորդին, այնքան էլ էական չէր: Հաջորդ անգամ կաշխատեմ, որպեսզի ես հաղթեմ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ