Աշխարհի գավաթի խաղարկությունում օղակների վրա արծաթե մեդալ նվաճած Վահագն Դավթյանը Քաթարում նոր տարր է կատարել, որն ամենայն հավանականությամբ կկոչվի «Դավթյանի խաչ» անունով:
Այս մասին տեղեկացրեց Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: «Օղակների վրա հանրահայտ «Ազարյանական խաչը» Վահագնը կատարեց հակառակ, ոչ թե հետ ներքեւից, այլ՝ առաջ: Դա նոր տարր է: Մենք այն ներկայացրինք եւ միջազգային ֆեդերացիային եւ տեխնիկական կոմիտեն բարձր գնահատեց: Ամենայն հավանականությամբ աշխարհի առաջնությունից հետո կքննարկեն եւ այդ տարրը կկոչեն «Դավթյանի խաչ», -ասաց գլխավոր մարզիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ