Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ազատամարտիկի՝ իշխանությունները նահանջել են

Ապրիլ 01,2014 22:12

Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի փոփոխության հարցում իշխանությունների նահանջ է նկատել:

«Եթե նախորդ մեղադրանքով՝ ոստիկանի նկատմամբ ուժ կիրառելու հոդվածով գործը մտներ դատարան, փաստացի պետք է ապացուցեին, իսկ փաստարկներ չունեին: Ու այդ ժամանակ ամբողջ աշխարհը կտեսներ, մեղադրանք են առաջ քաշել, բայց դրա հիմնավորում չունեն»,- ասաց ազատամարտիկը:

Նա նաեւ պնդեց, որ անօրինական ոչ մի գործողություն Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները չեն կատարել եւ ասաց, որ նրանց գործողությունները կարող էին կանխել ոստիկանները հենց հրապարակում. «Եթե ինչ-որ մի բան էլ խախտել են, կամ խոչընդոտել ճանապարհային երթեւեկության աշխատանքը, պետք է նրանց ընդամենը տուգանեին եւ բաց թողնեին: Ոչ թե նման ծանր հոդվածներով գործ սարքեին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930