Արարատի եւ Արմավիրի մարզպետներին կառավարության ղեկավարը` Տիգրան Սարգսյանը, հինգշաբթի օրը կհանձնարարի շինարարության հորատանցքերի թույլտվություն այլեւս չտրամադրել` անկախ այն բանից, որ տվյալ սուբյեկտը մինչ այդ ստացել է ջրօգտագործման թույլտվություն: Ձկնաբուծության նպատակով նույնպես այս երկու մարզերի մարզպետերը չեն կարող տրամադրել նոր հորատանցքերի ջրօգտագործման թույլտվություններ: Վարչապետն այսպիսի սահմանափակումներ դրել է Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային ռեսուրսները փրկելու համար: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից:
Նշենք, որ Արարատյան դաշտում տարիներ ի վեր ապօրինի շահագործվում են
հորատանցքեր, որոնցից ջրօգտագործումն իրականացվում է առանց թույլտվության, ինչը հանգեցրել է ստորգետնյա ջրային պաշարների վերացմանը: Մասնագետների եւ գյուղացիների ներկայացմամբ, ապօրինի հորերի շահագործումը լուրջ սպառնալիք է այդ տարածաշրջանի գյուղատնտեսների համար:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ