Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնգրեսականները հեղինակել են Թուրքիայում առգրավված քրիստոնեական եկեղեցիների վերաբերյալ զեկույցի ներկայացում պարտադրող օրինագիծ. «Ամերիկայի ձայն»

Ապրիլ 01,2014 19:45

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի թիվ 4347 բանաձևի նախագիծը պահանջում է ԱՄՆ-ի նախագահ Օբամայի վարչակազմից ամենամյա զեկույցներ ներկայացնել Թուրքիայում և Կիպրոսի օկուպացված շրջաններում քրիստոնեական եկեղեցիների վիճակի մասին

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական կոնգրեսական Էդ Ռոյսը, հանձնաժողովի ավագ անդամ, դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Էլիոտ Էնգելի հետ համատեղ, ներկայացրել են կրոնական ազատությունների վերաբերյալ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի թիվ 4347 բանաձևի նախագիծ, որը պահանջում է ԱՄՆ-ի նախագահ Օբամայի վարչակազմից ամենամյա զեկույցներ ներկայացնել Թուրքիայում և Կիպրոսի օկուպացված շրջաններում քրիստոնեական եկեղեցիների վիճակի մասին:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից հրապարակված հաղորդագրությունը մեջ է բերում ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոյսի խոսքը, որը, ներկայացնելով թիվ 4347 բանաձևն ընդունելու անհրաժեշտությունը, ասել է, որ օրինագծով նախատեսվում է պատասխանատվության ենթարկել Թուրքիային՝ մարդու իրավունքների պաշտպանության և զարգացման գործում վերջինիս կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման համար: Ըստ կոնգրեսական Ռոյսի, բանաձևը ուշադրություն է հրավիրում տարբեր պատճառաբանություններով Թուրքիայի իշխանությունների կողմից անօրինական եղանակներով առգրավված կամ բռնագրավված եկեղեցիների ունեցվածքը հայկական, ասորական և հույն ուղղափառ համայնքներին վերադարձնելու մասին խախտված խոստումների հանգամանքին:

«Թուրքիայի իշխանությունների վերահսկողության տակ անցած եկեղեցիները թալանվել են, վերածվել մզկիթների, պահեստների, կազինոների, դրանց հաճախակի հասցվել է անվերականգնելի վնաս: Կրոնական խոցելի փոքրամասնություններն արժանի են շատ ավելիին, քան եկեղեցական իրենց գողացված ունեցվածքի չնչին մասի վերադարձին: Կարևոր է, որ Միացյալ Նահանգները շարունակի պահանջել Թուրքիայի առաջնորդներից պահպանել իրենց խոստումները և առանց լրացուցիչ հետաձգումների վերադարձնել նրանց վերահսկողության տակ գտնվող ունեցվածքը: Այս օրինագիծը կնպաստի, որ Թուրքիայում կրոնական ազատությունն ու հանդուրժողականությունը ԱՄՆ-ի դիվանագիտության առաջնահերթության վերածվի»:

 Մանրամասները կարող եք կարդալ` «Ամերիկայի ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930