Ուկրաինայի տարածքային ամբողջականության կորուստի պատճառը ներքին բարդ գործընթացներն էին, որի հետ Ռուսաստանն ու նրա պարտավորությունները Բուդապեշտի հուշագրի հետ ոչ մի կապ չունեն, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուսաստանի կողմից Բուդապեշտի հուշագիրը իբր թե խախտելու հետ կապված հարկ է հայտնել հետևյալը: Կիևի այժմյան «կառավարությունը», որն իշխանության է եկել հակասահմանադրական հեղաշրջման արդյունքում, իր քաղաքականությամբ՝ առաջին հերթին ազգային փոքրամասնությունների նկատմամբ, ըստ էության իրենք են քանդել Ուկրաինայի միասնությունը և իր կազմից բառացիորեն դուրս են հանել մի ամբողջ շրջան (Ղրիմը)», – նշված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ՝ ավելացնելով, որ Բուդապեշտի հուշագրի մեջ որևէ կետ չկա, որով իրենք պարտավորվում են տեղի բնակիչների կամքին հակառակ Ուկրաինայի ինչ-որ շրջանի ստիպել մնալ երկրի կազմում:
Ուկրաինայի միջուկային զենքը հանձնելու դիմաց 1994թ. Բուդապեշտի հուշագրով Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան պարտավորվել են պաշտպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ