Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը հաստատեց 2014-2015 ուս. տարվա ընդունելությունների անվճար և վճարովի ուսուցման տեղերը

Ապրիլ 01,2014 18:01

Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը` վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ:

Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, կառավարության ղեկավարը շնորհավորել է առողջապահության նորանշանակ նախարար Քուշկյանին` պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ համակարգում նախատեսվող բարեփոխումները կարդարացնեն բոլորի սպասելիքները:

Նիստում փոփոխության ենթարկվեց կառավարության նախկին որոշումներից մեկը` պայմանավորված 2013 թվականին ԼՂՀ արդարադատության նախարարության կողմից «arlexis.am» իրավական տեղեկատվական համակարգի ներդրմամբ: Համակարգի հետագա զարգացման և իրավական այլ ակտերի բազայի համալրման նպատակով նոր որոշմամբ նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության և պաշտոնական հրատարակման վարչությունը վերակազմակերպվեց 3 ինքնուրույն բաժինների` հիմնարկի կառուցվածքային ստորաբաժանումների կարգավիճակով:
Տարբեր որոշումներով սահմանվեցին հանրային ծառայության առանձին տեսակների դասային աստիճանների (կոչումների), պաշտոնների խմբերի համապատասխանությունները, հաստատվեց հանրային ծառայողների պարտականությունների և լիազորությունների կատարմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը:

Կառավարության որոշումներով հաստատվեցին ԼՂՀ և ՀՀ բարձրագույն, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում 2014-2015 ուսումնական տարվա ընդունելությունների անվճար և վճարովի ուսուցման տեղերը: ՀՀ բուհ-երում ԼՂՀ-ին կհատկացվեն 60 անվճար և 25 վճարովի տեղեր, որոնք որոշվել են նախարարությունների և գերատեսչությունների հայտերի և առանձին անհատ դիմորդների նախասիրությունների հիման վրա: ԱրՊՀ բակալավրի առկա ուսուցման կրթական ծրագրիմասնագիտությունների համար հատկացված անվճար տեղերը մնացել են նույնը/200 տեղ/, վճարովի տեղերը նվազել են: Հիմնականում ավելացել են »Մաթեմատիկա», «Համակարգչային գիտություններ», «Ֆիզիկա», «Քիմիա» և տնտեսագիտականուղղվածության մասնագիտություններին հատկացված անվճար տեղերի քանակը` պահուստային տեղերի նվազեցման հաշվին: Վարչապետը նշեց, որ պետությունը շարունակելու է իր որդեգրած քաղաքականությունը` բարձր առաջադիմությամբ ուսանողներիուսուցումը անվճար կազմակերպելու և հայաստանյան բուհերում անհրաժեշտ մասնագետների պատրաստման ուղղությամբ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի և կառավարության համատեղ ջանքերով մոտ ապագայում նախատեսվող Շուշիիարհեստագործական ուսումնարանի շահագործման հետ Ա. Հարությունյանը մեծ հույսեր է կապում. կառավարության ղեկավարի խոսքով` մասնագետների պատրաստման գործում նոր կրթարանը ապահովելու է ժամանակակից մեթոդներ:

Նիստում ընդունված մեկ տասնյակից ավելի որոշումներ ուղղված են բնության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում առկա հարաբերությունների կարգավորմանը: Դրանք հիմնականում ԼՂՀ ընդերքի մասին նոր օրենսգրքի դրույթների պահանջ են. մասնավորապես, ամրագրվել են բնության և շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված մի շարք նոր մոտեցումներ, որոնց թվին է պատկանում մշտադիտարկումների իրականացումը արտադրական լցակույտերի տարածքներում: Կկարգավորվեն ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների, օգտակար հանածոների պաշարների, հանքավայրերի, երևակումների հաշվառման գործընթացի պետական կառավարումն ու վերահսկողության գործընթացը:
Կառավարությունը հաստատեց ԼՂՀ ԿԱ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կանոնադրության մեջ առաջարկվող փոփոխությունները և լրացումները: Ըստ այդմ` սահմանափակվում են գործարքներ կնքելու և ճանապարհայինոստիկանության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները տնօրինելու ճանապարհային ոստիկանության պետի լիազորությունները, քանի որ այդ օղակը հանդիսանում է ոստիկանության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանում, ուստի և ճանապարհային ոստիկանության համար բոլոր գործարքները կնքում է ԼՂՀ ոստիկանության պետը: Որոշմամբ սահմանվեցին նաև ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդը ծախսելու ուղղությունները:
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «ԼՂՀ կառավարության կառուցվածքի մասին» և «ԼՂՀ փրկարար ծառայության մասին» ԼՂՀ օրենքներում, ի մասնավորի` ծառայության անվանումը և այն դարձնել »Արտակարգ իրավիճակների պետականծառայություն», որը ավելի համահունչ է իր գործունեությանը ու այլ պետությունների նույնատիպ մարմինների անվանումներին: Օրենքների նախագծերը կներկայացվեն Աժ-ի քննարկմանը:

Կառավարության նախկին որոշումներից մեկում արված լրացմամբ` պետական սեփականություն հանդիսացող »Տիգրանակերտ», «Հունոտի կիրճ» պետական պատմամշակութային և բնապատմական արգելոցները և Ազոխի քարանձավը անհատույցօգտագործման իրավունքով ընդգրկվեցին »Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի համապատասխան ցանկում:
Կառավարության հավանությանն արժանացավ «ԼՂՀ Նախագահի 2007թ. դեկտեմբերի 12-ի ՆՀ-40 հրամանագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ նախագահի հրամանագրի նախագիծը, որի համաձայն հստակեցվում են կառավարության գործունեության կարգում առկա հասկացություններն ու առանձին դրույթներ:
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը նիստի ընթացքում տեղեկություններ հաղորդեց Ֆրանսիա և Հունաստան կատարած այցելությունների մասին:
Նիստի ավարտին վարչապետ Ա. Հարությունյանը հրապարակեց ապրիլի 7-ից հանրապետության տարածքում ծառատնկման, բարեկարգման և սանիտարական մաքրման միամսյակ հայտարարելու մասին այսօր ստորագրած իր որոշումը: Կառավարության ղեկավարը կոչ արեց նախապատրաստական աշխատանքներ իրականացնել միամսյակը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930