Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Արսենի Յացենյուկը նկատողություն է արել ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովին: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
Ուկրաինայի լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Ավակովը մեքենաների շարասյունով է երթեւեկել և գերազանցել է թույլատրված արագությունը:
«Հույս ունեմ սա կլինի վերջին դեպքը, որ ԶԼՄ-ներում շարասյունով տեղափոխվելու մասին լուրեր եմ տեսնում», – ասել է Յացենյուկը Ավակովին՝ երեքշաբթի օրը բացելով կառավարության նիստը:
Նիստից առաջ Ավակովը լրագրողների հետ զրույցում հերքել է, որ Կիևում շարասյունով է երթեւեկել, փակել է ճանապարհները և գերազանցել մեքենայի արագությունը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ