ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի Էջմիածնի տան հսկողությունը, բացի անվտանգության աշխատակիցներից, իրականացնում է նաև մի վագր: Մեր այցելության ժամանակ կենդանին կապված էր գեներալի տան դարպասի մոտ` ճաղավանդակներից ներս: Էջմիածինցիներն ասում են, որ գեներալը ոչ թե մեկ, այլ մի քանի վագր է պահում, որոնց հետ ժամանակ առ ժամանակ զբոսնում է քաղաքի փողոցներով:
Բացի դրանից, գեներալի վագրերը ազատորեն, առանց շղթաների թափառում են Էջմիածնի փողոցներում: Դեռևս անցյալ տարվա նոյեմբերին նրանց նկատել են նաև Go Green Armenia կազմակերպության ներկայացուցիչները և այդ մասին գրել իրենց ֆեյսբուքյան էջում: Այդ ժամանակ, իհարկե, վագրերը փոքր էին: Այժմ տան մոտ կապված վագրը 7 ամսական է, և կերակրողն ու գեներալի անվտանգության աշխատակիցները հազիվ էին զսպում նրան:
Քրիստինե Աղալարյան
Նյութի մանրամասները կարդացեք hetq.am–ի կայքում
Լավ, որ ի՞նչ, ինչ չտեսություն:Ատամներն էլ հանած վագր:Խեղճ կենդանի: Այն էլ մի քանի վագր:Այդ վագրերին միայն թարմ մսով է պահում, չէ՞:Իհարկե, որքան սոված, ամիսներով մսի երես չտեսած երեխաներ կան Էջմիծնում:Սարսափելի է այս մասին մտածել ու մտքեր շարադրել:Դուք էլ, ձեր անկախությունն էլ, Պարույր Հայրիկյանի ինքնորոշումն էլ վրադիր:Հանկարծ չասեք՝ Պարույրն ի՞նչ կապ ունի: Ունի՛: Որ չգիտեք՝ լռեք: