Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Պետրոսյան. «Կառավարության հրաժարականի մասին բարձրաձայնելը դավաճանություն է»

Ապրիլ 01,2014 17:10

«Անիմաստ թշնամանքի գնալն ինձ համար անհասկանալի է: Անիմաստ թշնամանքների գնալ պետք չէ, սա էլ իմ կոչն է»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանն այսպես արձագանքեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի հայտարարությանը, որ իշխանությունները պետք է ճիշտ հետեւություններ անեն, որ խուսափեն բարիկադներից, ցնցումներից եւ անիմաստ թշնամանքից, այլապես ապրիլի 28-ից հետո ոչ իշխանական 4 ուժերի հաջորդ քայլերը կլինեն ռադիկալ, այսինքն` կազմակերպվելու եւ իրականացվելու են տասնյակ հազարավոր մարդկանց հանրահավաքներ Երեւանի փողոցներում ու հրապարակներում: 

Շուշան Պետրոսյանի խոսքերով՝ «Ճիշտն ասած, բոլորովին չեմ ուզում լսել, թե ինչ հայտարարություններ է անում ԲՀԿ-ն: Ինձ բոլորովին չի հետաքրքրում, թե նրանք ինչ են պատրաստվում անել»:

Մեր դիտարկմանը, որ ենթադրվում է, թե ինչպես եք պատրաստվում քվեարկել 4 ուժերի այդ նախաձեռնությանը, բայց դա անելու եք, որովհետեւ շատ գո՞հ եք այս կառավարությունից, թե՞ Ձեզ պարտավորված եք զգում մանդատի համար՝ Շուշան Պետրոսյանը պատասխանեց. «Ես որեւէ բանի համար պարտավորված չեմ զգում: Բայց շատ իրատես լինելով եւ շատ հստակ հասկանալով մեր այսօրվա պրոբլեմները, մեր աշխարհագրական դիրքը, թե ովքեր են մեր հարեւանները՝ ես կարծում եմ, որ այդ մասին այսօր բարձրաձայնելը դավաճանություն է»:

Թե ինչու է գոհ Շուշան Պետրոսյանը կառավարության աշխատանքից՝ նրա խոսքերով՝ «Ես կարող եմ խոսել մշակույթի նախարարությունից: Ես խոսում եմ, չեմ լռում: Կարծում եմ, որ իմ վերաբերմունքն ակնհայտ է: Բայց դա ուրիշ թեմա է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Nvard says:

    Բավական է աշխարհագրական դրիքը և հարևանների հանգամանքը շահարկեք, ժողովուրդ չկա , եղածներն էլ քաղցած են ու թշվառ ….
    Ա’յ, սրա պատասխանը տվեք…
    Փափուկ աթոռին կուշտ ու կուռ նստած խրատական դասեր եք տալիս ` թևեր փռելով իրական
    թշնամական ու բարոյազուրկ այս իշխանություններին..
    Հիմա թշնամին դու ‘ ես, Շուշան, թե` ես:
    (Տավուշեցի)…..

  2. Ընթերցող says:

    “Կառավարության հրաժարականի մասին բարձրաձայնելը դավաճանություն է»:
    Լավ էլի, եդ ինչ են քեզ տվել, որ … եղածը մանդատ չի պատգամաորական: կառավարոթյունները (մինիստրները) գալիս գնում են: եդ ինչ մի դավաճանության հարց է: չե մի չե դավաճաբություն: ամոթ …

  3. Anahit says:

    ,Որպես մշակույթի ներկայացուցիչ ազգային ժողովում,որևիցե մեկ անգամ խոսել եք այս առժանապատիվ ժողովուրդի վիճակի մասին,կա մի օրինագիծ, որ դու ներկայացրած լինես,մեկ անգամ գոնե ուշադրությանտ առժանացրել ես,այս կոռումպացված դատական համակարգը,գոնե նկատում ես,որ նախագահի երկրորդ ժամկետը լռանալուն ընդառաջ,կարծես ազգի հետագան ավարտվում է,ով ինչ կարում է,ինչպես կարում են փախցնում են մի օր ասել ես սա մեր հայրենիքն է,այս ամենի համար ունենք եռաբլուր և մի խումբ հաշմանդամ ազատամարտիկներ,հարց բարձրացրել ես նրանց ապրելակերպի դեղորյակ,թոշակների բարձրացման,բնակարարաների,պայմանների բարելավման,երեխաների ուսման և էլի շատ հարցեր,գոնե մի մոռացիր,որ ժամանակին մեկ մեկ էլ օպերայի աստիճաներին նստել ես:

    • Mariam says:

      Անահիտ, ինչ «լավ» տեղեկացված եՔ… 4 անգամ կարդացի ձեր տեկստը ու հասկացա հետևյալը – ա) կարոտում եք ձեր մանկության «բեսեդկայի խոսակցություններին», բ) ծանոթ չեք խոսելուց առաջ հետազոտություն անելու հասկացությանը, գ) հայերեն լեզվին լավ չեք տիրապետում- «դեղորյակ, կարում է, կարում են և այլն» և դ) տեղյակ չեք որ ԴՈՒ-ով խոսելը առանց թոյլտվության վկայում է անկրթության մասին….

    • Բելա says:

      Շուշանը ներկայացրել է մի քսնի օրինագիծ սահմանամերձ գյուղերի բնակիչներին վերաբերող, մի մոռացեք` ծանր շրջան է Հայաստանի հար, ւ4 կողմից սպասում են, որ ինչ որ մի բան կատարվի, որխպեսզի հոշոտեն.Սիրում եմ հայի խոհեմ խելամտությունը և իրավիճակը գնահատելու կարողությունը

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930