Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը կոռեկտ չհամարեց խմբագիրների անունները հրապարակել

Ապրիլ 01,2014 17:02

«Ես կոռեկտ չեմ համարում այն լրատվամիջոցների խմբագիրների անուններն ասեմ, որոնց հետ քննարկել եմ, որոնք ինձ դիմել են`ասելով, որ մտահոգություն են տեսնում, խնդիրը պետք է կարգավորվի»,- Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց նախկին լրագրող, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Խոսքը «Վիրավորանքը եւ զրպարտությունը ԶԼՄ-ներում» երեկ կայացած խորհրդարանական լսումների մասին է:

Լսումների ժամանակ, իր ելույթում, տիկին Զոհրաբյանն ասաց, որ դաշտը կարգավորելու հորդորով իրեն դիմել են մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների խմբագիրներ:

Տիկին Զոհրաբյանի այս հայտարարությունը բուռն արձագանքի տեղիք տվեց: Նախ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» ղեկավար Նունե Սարգսյանը տարակուսանք հայտնեց այդ հայտարարության առիթով, նաեւ խնդրեց բարձրաձայնել տվյալ անձանց անուններն ու անպատասխան մնաց, ապա, ՀՀԿ-ական պատգամավոր, նույնպես նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը տարակուսեց. «Շատ կուզեի լսել որևէ լրատվամիջոցի ղեկավարի կարծիք, որ այո, ինքը դիմել է, համամիտ է, որ դաշտը կանոնակարգվի: Այստեղ վիճելու, բանավիճելու խնդիր կա, և մենք պատրաստ ենք համոզել իրար»:

Անուններ հրապարակելու հորդորով հանդես էր եկել նաեւ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը:

«Ես ակնկալում էի, որ իրենք երեկ այստեղ կլինեն եւ իրենց տեսակետը կհայտնեն: Ինձ համար շատ զարմանալի է, որ իրենք չկային»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930