Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը նշանակվել է Ուկրաինայի գծով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական, այս մասին «Մոսքոու Թայմս» թերթին հայտնել է Կրեմլին մոտ կանգնած աղբյուրը:
«Մենք պետք է հասկանանք, թե ինչպես է մտածում Կիևում իշխանությունը բռնազավթած ավազակախումբը, – ասել է աղբյուրը մարտի 31-ին, – մենք կարծում ենք՝ Վիկտոր Ֆյոդորովիչը մեզ կբացատրի, թե ինչպես է պետք գործ ունենալ այս նոր ամբոխի հետ»:
Պաշտոնյան նշել է, որ Ուկրաինայի հեղաշրջումից հետո Յանուկովիչի պես մասնագետը զրկվել է աշխատանքից, և ՌԴ նախագահի աշխատակազմում նրան ներգրավելով՝ իրենք «շտկում են աշխատանք ունենալու Յանուկովիչի հիմնարար իրավունքի խախտումը»:
Կրեմլի գույքի վարչության պաշտոնյան ասել է, որ ապրիլի 1-ից Յանուկովիչը բնակվելու կտեղափոխվի «Ռուբլյովկա» էլիտար թաղամաս, իսկ Մեժիգորյեի նրա առանձնատան կահույքն ու արվեստի նմուշները սպասվում է կտեղափոխվեն այդտեղ:
Կարդացեք նաև
«Մենք ուշադիր հետևում ենք տան ձևավորման պրն Յանուկովիչի հրահանգներին», – ասել է աղբյուրը՝ ընդգծելով, որ բնակարանում կբացակայի նարնջագույնը, քանի որ այդ գույնը Ուկրաինայի 4-րդ նախագահը սարսափելի է համարում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ