Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանցու հողամասը կիրացնեն` Դիլիջանի միջազգային դպրոցի համար

Ապրիլ 01,2014 16:48

Դիլիջանի միջազգային դպրոցի կրթական ծրագրերը չեն կարող լիարժեք իրականացվել, եթե կառավարությունը չիրացնի դպրոցին հարակից` Դիլիջանի մի բնակչի հողամասն ու շինությունները: Մոտավորապես այսպես է ձեւակերպված կառավարության որոշման նախագիծը, որը կառավարության ապրիլի 3-ի նիստին պետք է ներկայացվի վարչապետ Տիգրան Սարգսյանի հավանությանը:

Ինչպես տեղեկանում ենք նիստի օրակարգից, Դիլիջանի բնակիչ Սաթենիկ Սանթրոսյանի հողամասն ու նրա վրա առկա շենք-շինությունները պետք է ճանաչվեն բացառիկ հանրային գերակա շահ, քանի որ ըստ տարածքային կառավարման նախարարության պատասխանատուների, միջազգային կրթահամալիրին անհրաժեշտ է լրացուցիչ հողատարածք, իսկ օտարվող սեփականության օբյեկտի տարածքը գտնվում է կրթահամալիրի անմիջական հարեւանությամբ, ուստի կառավարության կարծիքով, կառավարության ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից:

Իրացվող տարածքը կազմում է 0.2215 հեկտար: Որոշման նախագծում, սակայն, բնակչին փոխհատուցելու մասին խոսք չկա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930