Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Մուրազի. Մեր ակնկալիքների մեջ չի մտնում Մանվել Բադեյանի ներողություն խնդրելը

Ապրիլ 01,2014 16:45

«Սինջար եզդիների միավորում» հ/կ նախագահ Բորիս Մուրազին իրենց վիրավորած ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանին ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստերին չի տեսել: Առանձին հանդիպում են ունեցել ԱԺ-ից դուրս, եւ լսել պատգամավորի արդարացումները, թե ինքը չի վիրավորել եզդիներին, լրագրողների սադրանքն է պատճառը:

Հիշեցնենք, որ այսօր դռնփակ նիստում ԱԺ էթիկայի հանձնաժողովը քննել է եզդիների հասցեին վիրավորական արտահայտություններ ուղղած Մանվել Բադեյանի հարցը:

«Մեր ակնկալիքների մեջ չի մտնում Մանվել Բադեյանի ներողություն խնդրելը, առաջնահերթ մեզ համար կարեւոր է անհատ պատգամավորի թույլ տված սխալի գնահատականը ԱԺ էթիկայի հանձնաժողովի կողմից: Պարոն Բադեյանը հանդիպման ժամանակ պնդում էր, թե ինքը նման բան չի ասել, չի վիրավորել, լրագրողներն են մեղավոր, բայց չեմ համաձայնում նրա պնդմանը, թե լրագրողներն են մեղավոր, այդ դեպքում ինքը պետք է բարձրաձայներ այն փաստը, որ խեղաթյուրվել է իր խոսքը ու անհապաղ ձեռնամուխ լիներ իր իրավունքների պաշտպանությանը դատարանում»,- ասաց պարոն Մուրազին:

Նա դեռ չի շտապում պատգամավորի պահվածքի վերաբերյալ հանձնաժողովի գնահատականի մասին մտածել:

Թե ինչու նախորդ նիստերին էլ պարոն Բադեյանը չի մասնակցել, եզդիները չգիտեն, բայց պարոն Մուրազիի տեղեկություններով, այս շաբաթ նորից նիստ է նախատեսվել, այս անգամ Մանվել Բադեյանի մասնակցությամբ, որի ընթացքում պատգամավորը կասի իր դիրքորոշումը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930