Լրահոս
Օրվա լրահոսը

Էկոնոմիկայի նախարարության կողմից օտարերկրյա ներդրողներին պատշաճ չեն ներկայացվել հայկական շուկայի առավելությունները. Օմբուդսմեն

Ապրիլ 01,2014 15:38

Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

 

  • Նախարարությունը չի ապահովել բավարար պայմաններ արտահանող գործարարների համար, ինչպես օրինակ՝ ձևական պահանջների նվազեցում, օտարերկրյա շուկաների հասանելիության ապահովում:
  • Օտարերկրյա ներդրողներին պատշաճ չեն ներկայացվել տեղական շուկայի առավելություններն ու ձեռքբերումները, ինչպիսիք են օրինակ բիզնեսը սկսելու և անշարժ գույքի գրանցման հեշտացված գործընթացները, օտարերկրյա ներդրողների համար ոչ խտրական պայմանները:
  • Չեն իրականացվել բավարար միջոցառումներ տնտեսության ավանդական ոլորտների զարգացումն ապահովելու ուղղությամբ, ինչը հանգեցնում է նրանց աստիճանաբար վերացմանը (օրինակ՝ ժամագործություն, թեթև արդյունաբերություն, ոսկեգործություն և այլն):
  • Դեռևս չի ստեղծվել սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող և ոլորտի նկատմամբ արդյունավետ հսկողություն իրականացնող միասնական պետական մարմին, ինչի արդյունքում բավարար պաշտպանված չեն եղել սպառողների իրավունքներն ու շահերը:
  • Առկա թերի օրենքները, ինչպես նաև անհամաչափ բարձր հարկերը խոչընդոտում են փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը:

 

Հիմնավորումներն ու մանրամասները՝ այստեղ

Արձանագրված դրական զարգացումները

 

  • Նախարարության կողմից մշակվել է «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2013 թվականի ծրագիրը, ինչպես նաև «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2014 թվականի ծրագիրը, որը հաստատվել է ՀՀ կառավարության 26.12.2013թ. N1511-Ն որոշմամբ:
  • Զբոսաշրջության զարգացման բնագավառում Նախարարության կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ:
  • Սպառողների լայն շրջանակի իրազեկվածության ապահովման նպատակով նախարարության կողմից Երևանում և մարզերում  կազմակերպվել են հանդիպում-սեմինարներ՝ շահագրգիռ թիրախ խմբերի ներկայացուցիչների, այդ թվում նաև Հայաստանում գործող սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների հետ:

 

Պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930