Մարտի 31-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Գրիգոր Լուսավորիչ փողոցում, եկեղեցու մոտ, զենք-զինամթերք է թողնում:
Նշված վայրում հայտնաբերվել է տարբեր տրամաչափի 160 փամփուշտ, ինքնաձիգի դատարկ պահունակ, նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, երկփողանի որսորդական հրացան և պայթուցիկ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
ՀՀ ոստիկանություն
Լուսանկարը` արխիվային
Կարդացեք նաև