Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Պետրոսյան. «Ձեւակերպումներ կան, թե տեսեք՝ նորից հայերին սպանում են, փոխանակ նրանք կռվեն» (Տեսանյութ)

Ապրիլ 01,2014 15:23

«Պետք է հասկանանք, որ Քեսաբում  հայերի անվտանգությունը եւ ընդհանրապես հայերի գոյությունը Սիրիայում մեծապես կախված է, թե որքան հաջող կգործեն Սիրիայի զինված ուժերը՝ Ասադին հավատարիմ ուժերը, քանի որ մեծ հաշվով նրանք են  հանդիսանում երաշխավորը ազգային փոքրամասնությունների գոյության»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը՝ մատնանշելով, որ արդեն երկու օր է, սիրիական ԶՈւ-ն ամրապնդում է իր դիրքերը:

Խոսելով սիրիական հակամարտությունում Թուրքիայի դերակատարության մասին՝ թուրքագետը նշեց, որ սիրիական բանակի առաջխաղացումն այդ պետության «ցանկալի սցենարը» չէ. այս հակամարտության ամենասկզբից էլ թուրքերը աջակցություն են ցուցաբերել սիրիական ահաբեկչական խմբավորումներին:

Պարոն Պետրոսյանը մատնանշեց, որ Քեսաբը պետք է Թուրքիայի ուշադրության կենտրոնում լիներ, քանի որ այն  բնակեցված էր ցեղասպանությունից ազատված հայերի հետնորդներով:

Մեր հարցերին, թե ինչ ազդեցություն կունենան սոցիալական մեդիայի տարբեր միջոցներով պտտվող Քեսաբում իրականացվող ցեղասպանության մասին տեղեկությունները, Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց, որ շրջանառվող տեսանյութերը հին են  եւ չեն պատկերում հայերի նկատմամբ բռնությունը: «Ամեն դեպքում այն դուրս է եկել միջազգային հարթակ, ընդ որում ես հետեւել եմ որոշ ֆորումների, այնտեղ նման ձեւակերպումներ կան, թե տեսեք՝ նորից հայերին սպանում են, փոխանակ նրանք կռվեն, կրկին զոհի դերում են: Կարծում եմ՝ այդ առումով, պետք է ուշադիր լինենք: Կան նաեւ այլ կարծիքներ, թե սա լավ միջոց է, որպեսզի Քեսաբի դեպքերը կամ Սիրիայում հայկական վիճակը դուրս բերվի միջազգային հարթակ, եւ հարցը լուծվի»:

Մեր մյուս հարցին, թե ինչով է պայմանավորված Ռուսաստանի ակտիվությունը խնդրի բարձրաձայնման հարցում՝ հաշվի առնելով, որ այս թեմայի վերաբերյալ կարծիք են հայտնում ե՛ւ մշակութային, ե՛ւ պետական գործիչները, Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց, որ Բաշար Ասադի  հակառակորդները գերիների են սպանում, իսկ դա միջազգային օրենքներով խիստ դատապարտելի է, Ռուսաստանն էլ, որպես Ասադի դաշնակից, պետք է հանդես գա իր քննադատություններով:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930