Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանական գազի սպասելիս. Հայաստանը` մեծ խաղերի արանքում. «Մեդիալաբ»

Ապրիլ 01,2014 14:49

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի առաջիկա հնարավոր այցը Հայաստան, ըստ վերլուծաբանների վերջնականապես կհստակեցնի վերջին տարիներին տաբու համարվող իրանական գազի Հայաստան հնարավոր ներկրման մասին խոսակցությունները, վստահ են վերլուծաբանները:

Չնայած անցյալ տարեվերջին Հայաստանի իշխանությունները բացառում էին, թե Հայաստանի համար իրանական գազը կարող այլընտրանք լինել, նույնիսկ այն դեպքում, երբ իրանական կողմը վստահեցնում էր, որ պատրաստ են «անհամեմատ մատչելի գնով» գազ տրամադրել Հայաստանին, ՀՀ էներգետիկայի նախարարը մարտի 19-ին խոսել է Իրանի հետ բանակցությունների եւ տարեկան 2 միլիարդ խորանարդ մետր գազ գնելու մասին: Սա գրեթե ավելի քան 75 տոկոսով ավել է տարեկան մինչ այսօր Իրանից-Հայաստան գազ` էլեկտրականության համար ներկրվող գազի համեմատ:
«Իրանի գազի խնդիրը, որ լուծվեց մեր քաղաքական համակարգի շնորհքն է, դա ռեզերվային ծրագիր է: Ցանկացած պետություն էներգետիկ ռեսուրսների ռեզերվային ծրագիր է ունենում, դա էլ մերն էր»,-«Մեդիալաբին» ասում է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Սակայն, ի տարբերություն, ՀՀԿ փոխնախագահի, հնարավոր տեղաշարժը վերլուծաբանները ուղղակիորեն կապում են աշխարհաքաղաքական փոփոխությունները, Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների, Իրանի հանդեպ արեւմուտքի պատժամիջոցների թուլացման, ինչպես նաեւ Ռուսաստանի համաձայնության հետ, առանց որի Հայաստանում մեծ որոշումներ չեն կարող կայացնել: Այս ամենը, ըստ վերլուծաբանների հետզհետե հնարավոր են դարձնում Հայաստան-Իրան հարաբերությունների համար նոր փուլի անցումը:
«Հայաստանը մեծ հաշվով որոշումներ չի կայացնում: Իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել եւ Ռուսաստանը եւս այս իրավիճակում պիտի այլ քաղաքականություն որդեգրի»,-«Մեդիալաբին» ասում է «Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն Մանվել Սարգսյանը:
Մեկ այլ վերլուծաբան, Ստյոպա Սաֆարյանը նշում է, որ ստեղծված իրավիճակում Ռուսաստանը եւս ինչ որ առումով ընտրության առաջ է կանգնած:
«Քանի որ մինչ այս իրանական գազի մատակարարման շուրջ խոսակցությունները կուլիսների հետեւում էին, եւ միայն վերջին ամիսներին հրապարակայնացան, Ռուսաստանն այս դեպքում պիտի մի քիչ զգուշավոր գործի, եւ «թույլատրի», քանի որ հակառակ դեպքում չի ընկալվի որպես ռազմավարական ընկեր, այլեւ թշնամի` փակելով Հայաստանի հնարավորությունները»,-«Մեդիալաբին» ասում է Սաֆարյանը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Լուսանկարում` Հայաստանի եւ Իրանի նախագահները

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930