Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքի համայնքներին հիշում ենք այն ժամանակ, երբ փող է պետք. Տիգրան Քոչարյան

Ապրիլ 01,2014 14:42

«Թուրքիայի երախից, Թուրքիայի ճիրաններից պոկված մի կտոր էր Քեսաբը»,-այսօր՝ ապրիլի 1-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը: Նրա խոսքերով՝ ի տարբերություն նման այլ իրադարձությունների՝ այս անգամ հայկական մամուլը բուռն արձագանքեց, սակայն այն չկարողացավ դեպքերը լավ վերլուծել:

Իսկ տեղեկատվության անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը հայտարարեց, որ Ռուսաստանը հիմա օգտագործում է իր բոլոր տեղեկատվական զենքերը, որպեսզի ամրապնդի հակաամերիկյան տրամադրությունները: Փորձագետը համարում է, որ Ռուսաստանը շահագրգռված է ոչ թե Քեսաբի հայերի կյանքով, այլ ուղղակի ինքն իր հարցերն է լուծում:

Անդրադառնալով ռուսական լրատվամիջոցների կողմից տարածած տեսանյութերին՝ նա հայտարարեց, որ արդեն բոլորն էլ գիտեն, որ նյութը կեղծ է, որից եւ օգտվեցին թուրքերն ու ադրբեջանցիները.

«Թուրքական-ադրբեջանական քարոզչամեքենան սկսեց աշխատել այն ուղղությամբ՝ «տեսե՛ք, ինչպես 15 թվականին էին ինչ-որ սուտ հայտնություններ տալիս հայերը, հիմա էլ նույն բանն է կատարվում: Այսպես է եղել նրանց ցեղասպանությունը՝ վերցրել են ուրիշ զոհերին եւ ներկայացրել են որպես իրենց»:

Տիգրան Քոչարյանը կարծում է, որ արտաքին գործերի նախարարությունը սկզբում ցանկանում էր հասկանալ, թե ի՞նչ է կատարվում Քեսաբում եւ այն աշխատում է իր հնարավորությունների միայն 10 տոկոսով.

«Իմ կարծիքով՝ արտաքին գործերի նախարարությունը պետք է գլոբալ ռազմավարություն մշակի, որովհետեւ այնպիսի տպավորություն է, որ համայնքներին հիշում ենք միայն այն ժամանակ, երբ որ պետք է փող հավաքել           կամ մարաթոնի ընթացքում, մնացած իրավիճակներում համայնքները բարձիթողի վիճակում են»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930