Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բիզնեսում բավարար մրցակցություն դարձյալ չկա. Օմբուդսմենը ՏՄՊՊՀ-ի մասին

Ապրիլ 01,2014 14:40

   Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

 

  • Հանձնաժողովի՝ օրենքով նախատեսված չափազանց լայն հայեցողության հետևանքով միևնույն կամ նման խախտում կատարած ընկերությունների նկատմամբ տուգանքի չհիմնավորված տարբեր չափեր են նշանակվում: Արդյունքում, Հանձնաժողովի կողմից կիրառվել են երկակի ստանդարտներ, ինչը խոչընդոտել է առողջ մրցակցության ձևավորմանը:
  • Առկա են եղել դեպքեր, երբ Հանձնաժողովը վարույթ է հարուցել խոշոր գերիշխող դիրք ունեցող գործարարների նկատմամբ, սակայն որևէ խախտում չի հայտնաբերել: Օրինակ՝ 2013 թվականի միայն առաջին եռամսյակում իրացված շաքարավազի 99,8%-ը բաժին է հասել «Ալեքս Գրիգ» ընկերությանը, սակայն, ըստ Հանձնաժողովի, դա գերիշխող դիրքի չարաշահում չի հանդիսացել:
  • Չնայած հնչել են բազմաթիվ հրապարակային բողոքներ ձկնաբուծության և ձկան կերի շուկայում որոշ գործարարների գերիշխող դիրքի վերաբերյալ, այդուհանդերձ, Հանձնաժողովն այդ շուկայում ընդհանրապես ուսումնասիրություններ չի կատարել:
  • Իրական և լիարժեք տնտեսական մրցակցության բացակայության մթնոլորտում, Հանձնաժողովի կողմից հայտնաբերվել է  ընդամենը մեկ դեպք, երբ խոչընդոտվել է նոր գործարարների շուկա մուտք գործելը:
  • Հանձնաժողովը, ունենալով օրենքով նախատեսված հնարավորություն, որևէ քայլ չի նախաձեռնել մանրածախ առևտրի ոլորտում ընկերությունների ոչ անհրաժեշտ միացման դեպքերը զսպելու ուղղությամբ:
  • Շարունակում է ցածր մնալ Հանձնաժողովի նկատմամբ հասարակության վստահությունը, ինչի մասին են վկայում Հանձնաժողովին ներկայացրած ընդամենը 68 բողոքները:

              Հիմնավորումներն ու մանրամասները՝ այստեղ

Արձանագրված դրական զարգացումները

 

  • 2013 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մրցակցային օրենսդրության ենթադրյալ խախտումների կապակցությամբ Հանձնաժողովի կողմից հարուցվել է 165 վարչական վարույթ և վարչական վարույթների արդյունքում ընդունվել է շուրջ 200 վարչական ակտ:
  • Հանձնաժողովը մշակել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին», «Սնանկության մասին», «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր:
  • Բարելավվել են տեղական մրցակցության ուժգնության և հակամենաշնորհային քաղաքականության ցուցանիշները:

 

Պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930