Այսօր, խորհրդարանում ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունները հերթական դռնփակ քննարկումն անցկացրեցին, որը տեւեց մոտ երկուսուկես ժամ:
Հիշեցնենք, որ նախորդ քննարկման ժամանակ, քառյակը որոշել էր ապրիլի 28-ին մեկնարկելիք քառօրյայում կառավարության հրաժարականի հարցը բարձրացնել:
«Մենք երկար ժամանակ է աշխատում ենք անվստահություն հայտնելու նախագծի ու առաջնահերթ գործողությունների փաթեթը մշակելու վրա, որի աշխատանքները կավարտվեն գալիք շաբաթվա սկզբին: Երկրորդ` համաձայնեցրել ենք համատեղ միջոցառումների շարքը մասնավորապես, որ ապրիլի 28-30-ը Ազատության հրապարակում կազմակերպվելու է շուրջօրյա հանրահավաք ` չորս ուժերի համատեղ հանրահավաքը»,- քննարկման ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Դաշնակցական պատգամավորի խոսքով` այդ օրերի հանրահավաքները կլինեն ի պաշտպանություն Կառավարությանն անվստահություն հայտնելու խորհրդարանական գործընթացի: Մինչ այդ ևս կլինեն հանրահավաքներ մարզերում, որոնք կկրեն իրազեկման բնույթ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
հիանալի նախաձեռնություն է, ու բոլորը, նաև ՀՀԿ-ական պարտավոր են աջակցել ամերիկյան դրածոներից ազատագրվելուն: