Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պետք է բեռնաթափել Երեւանը եւ արդյունաբերական ուղղվածությունը տարածել մարզերում». Վազգեն Սաֆարյան (Տեսանյութ)

Ապրիլ 01,2014 14:12

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն այսօր ներկայացրեց իրենց կազմակերպության ուսումնասիրությունները՝ Հայաստանի տնտեսական վիճակի վերաբերյալ՝ ըստ մարզերի:

Պրն Սաֆարյանը փաստեց, որ Հայաստանում արդյունաբերությունը ոչ համաչափ կերպով է զարգանում. «Հայաստանի արդյունաբերության մեծ մասը տեղաբաշխված է հենց Երեւանում, որի մասնաբաժինը կազմում է 40,8 տոկոս եւ արտադրանքի 506,8 մլրդ դրամի ծավալ ունի: Երկրորդ տեղում Սյունիքն է՝ 16,5 տոկոս մասնաբաժնով եւ 204 մլրդ դրամի արտադրանքի ծավալով, երրորդ տեղում Կոտայքը՝ ՝13,4 տոկոսով, 166 մլրդ դրամով, Արարատի մարզը՝ 9,9 տոկոսով եւ 123 մլրդ դրամով»:

Վազգեն Սաֆարյանը հայտնեց, որ իրենց համար ամենացավալի եւ ոչ հասկանալի իրավիճակում են գտնվում Շիրակի եւ Լոռու մարզերը. «Լոռու մարզում Հայաստանի ընդհանուր արդյունաբերության ընդամենը 6 տոկոսն է, որը տալիս է 75,2 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք: Իսկ Շիրակի մարզում արդյունաբերության մասնաբաժինը կազմում է 3,4 տոկոս, 42,6 մլրդ դրամ եւ նախորդ տարվա համեմատ այն 3,5 տոկոսով անկում է ապրել»:

Պրն Սաֆարյանը նշեց, որ հենց այս փաստերի հիման վրա իրենց կազմակերպությունը առաջին այցելությունը կատարել է Շիրակի մարզ եւ խոսել Շիրակի մարզի արդյունաբերական ձեռնարկությունների տնօրենների հետ: Նրա փոխանցմամբ, հիմնականում մասնակիցները խոսում էին այն մասին, որ պետական աջակցության կարիք ունեն:

Հանդիպման ժամանակ, պրն Սաֆարյանի խոսքերով, շինարարական կազմակերպությունները մտահոգություն էին հայտնել, որ Երեւանից բերվում են շինաքարեր, որոնք օգտագործվում են Գյումրիում իրականացվող շինարարություններում. «Տնօրենները խնդիր դրեցին մեր առջեւ, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն եւ սկսեն օգտագործել տեղական արտադրության շինանյութ, որն ավելի մատչելի կլինի»:

Միության նախագահը հայտնեց, որ իրենց՝ Վանաձոր կատարած այցի ժամանակ 25 արդյունաբերական ընկերությունների տնօրենների հետ քննարկվել է այն խնդիրը, թե ինչո՞ւ երբեմնի քիմիական, քաղաքաշինական եւ մեխանիկական ուղղվածություն ունեցող այդ մարզն այսօր արդյունաբերությունը կառուցում է հանքահումքային ուղղվածության վրա. «Վանաձորում դժգոհություններ կան այն մասին, որ ինչո՞ւ Բելառուսից ներմուծել 100-ից ավելի տրակտորներ, եթե հնարավոր է հենց Հայաստանում հավաքել տրակտորները ՝ Չինաստանից ներմուծված ագրեգատների բազայի վրա»:

Մանրամասն՝  տեսանյութում

Վազգեն Սաֆարյանը Վանաձորի մեկ այլ խոցելի արդյունաբերական կետ է համարում «Քիմպրոմ» գործարանը, որի վերակառուցման համար մեծ գումարներ են ծախսվել, սակայն այն չի գործում: «Սա լուրջ հարված է վանաձորցիների համար , որովհետեւ այս գործարանում կարող էր աշխատել շուրջ 1000 մարդ»:

Մանրամասն՝  տեսանյութում

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930