Ապրիլի 1-ից վերագործարկվել են մայրաքաղաքում առկա շուրջ 2135 ցայտաղբյուրները:
Նշենք, որ դեռևս 2012թ.-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մշակված համալիր ծրագրի շրջանակում մայրաքաղաքում մեկնարկեց ցայտաղբյուրների բարեկարգման և վերագործարկման ծրագիրը:
Երևանի հավերժության ինքնատիպ այդ խորհրդանիշները բարեկարգելու և շահագործելու նպատակով հաշվառվեցին կենտրոնական, երկրորդական փողոցների, այգիների ու պուրակների ցայտաղբյուրները, ինչն էլ հնարավորություն տվեց համալիր բարեկարգման ծրագրի արդյունքում պատշաճ տեսքի բերել տարիներ շարունակ անուշադրության մատնված, ինչպես նաև իրենց նպատակային նշանակությունը կորցրած այդ կառույցները:
Ծրագրի իրականացման արդյունքում վերանորոգվեցին և վերագործարկվեցին մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրները: Երևանի համաչափ զարգացման համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ցայտաղբյուրների համալիր բարեկարգման ծրագրում ներառվեցին նաև բակային տարածքները:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն