Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաչիկյանի եւ նրա խմբի» գործով երրորդ դատավորին ինքնաբացարկ է հայտնվում (Ֆոտոշարք)

Ապրիլ 01,2014 13:56

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր արտագնա նիստ չհրավիրեց Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում: Վազգեն Խաչիկյանի եւ սոցիալական ծառայության նախկին 12 աշխատակիցների գործով դատական նիստը նոր դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ հրավիրվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում: Հիշեցնենք, որ այդ գործը մինչ այդ գտնվել էր Մխիթար Պապոյանի եւ Մեսրոպ Մակյանի վարույթում: Այդ գործում նորություններից մեկը նաեւ այն էր, որ ամբաստանյալներ Արմեն Խաչատրյանի եւ Բագրատ Մուրադյանի պաշտպանությունն իրականացնելու է հանրային պաշտպանի գրասենյակից Աննա Ջուվանովան:

PrevPhoto
NextPhoto

Ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի պաշտպան Արա Զաքարյանը հանդես եկավ դատավոր Արշակ Վարդանյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությամբ: Նա անդրադարձավ իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց կալանքը ընտրելուն, մեկուկես տարի անազատությունից զրկելու դատարանի որոշմանը: Արա Զաքարյանն ասաց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը վատացել է, նրա խնամքին է երկրորդ կարգի հաշմանդամ մայրը, որ նա ունի պարգեւներ, այդ թվում՝ նաեւ «Գարեգին Նժդեհ» մեդալ, ինչպես նաեւ նրան երաշխավորագիր է տվել ԱԺ նախագահի տեղակալը: Չհրապարակվեց, թե ԱԺ նախագահի որ տեղակալի մասին է խոսքը:

Նա անդրադարձավ նաեւ առաջարկված գրավին՝ 286 մլն 700 հազար ՀՀ դրամին (գույքի տեսքով) եւ ասաց, որ պետական մտածելակերպ ունեցող յուրաքանչյուր անձ պետք է շահագրգռված լիներ, որ այդ գրավը կիրառվեր, եթե գրավով չի ազատվի իր պաշտպանյալը, ապա դա կդիտվի պետությանը պատճառված վնաս:

Ի դեպ, պաշտպանը նաեւ ասաց (ինչը դիտվում է ողջամիտ դիտորդի համար փաստաբանական էթիկայի խախտում), որ բոլոր ամբաստանյալներին վերագրված է «գրեթե» բոլոր մեղադրանքները, սակայն կեսն ազատ են (խափանման միջոցը ստորագրությունն է), իսկ մյուս մասը կալանավորված է: Նա ասաց, որ դատավորը տարբերակված մոտեցում է դրսեւորել ամբաստանյալների նկատմամբ:

Ինքնաբացարկի միջնորդության մեջ պաշտպանը նաեւ ասաց, որ պետք է դատաքննությունը նորից սկսվեր եւ ոչ թե շարունակվեր եւ պետք է հետազոտվեն բոլոր այն ապացույցները, որոնք հետազոտվել են դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ:

Մեղադրողը առարկեց ինքնաբացարկի միջնորդությանը: Նա ասաց, որ այդ միջնորդությունն ավելի շատ խափանման միջոցը գրավով փոխելուն էր վերաբերում: Դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ իր առաջին որոշումը կայացնելու:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930