Aravot.am-ի հարցին, թե գյուղնախարարությունը խորհուրդ էր տալիս այգիները ծխահարել, մինչդեռ նախօրեին տեղացած առատ ձյան եւ կարկտի պայմաններում գյուղացին ինչպես կարող էր այդ գործողությունն անել, եւ արդյոք կանխատեսված չէի՞ն այդպիսի տեղումները, Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանն ասաց, որ կարկուտն անսպասելի է եղել եւ ընկնելու ճանապարհին է անձրեւից վերածվել կարկտի:
Իսկ թե նման ցածր ջերմաստիճանի դեպքում կանխատեսելի չե՞ն, որ անձրեւը կդառնա կարկուտ, պարոն Խանգելդյանի մեկնաբանությունները՝ տեսանյութում
Ինչպես վստահեցրեց պարոն Խանգելդյանն, այս գիշեր Աշոցքում տեղի ունեցած երկրաշարժը բնակչությունը գրեթե չի զգացել եւ ոչ մի ահազանգ այդ առիթով ԱԻՆ-ը չի ստացել:
Անսպասելի տեղումներից հոսանքազրկվել է 194 բնակավայր:
Կարդացեք նաև
Ձյան առատ տեղումներից Ալավերդի-Վրաստան ճանապարհին տեղի ունեցած փլվածքի պատճառով ճանապարհը փակվել էր, սակայն մի քանի ժամից միակողմանի երթեւեկությունը վերականգնվել է:
ԱԻՆ մասնագետի տվյալներով, այսօր առավոտվա դրությամբ փակ են միջպետական նշանակության երկու՝ Վարդանանց լեռնանցք, Սոթք-Քարվաճառ ճանապարհները ու հանրապետական մեկ՝ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Դժվարանցանելի է միջհամայնքային 4 ավտոճանապարհ: Ճանապարհներին տեղացած ձյան ու փոթորկի պատճառով էլ փրկարարները անվտանգ տարածք են դուրս բերել 165 տրանսպորտային միջոց:
Հովհաննես Խանգելդյանի տվյալներով՝ ապրիլի 1-ից 5-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 2-ից 5-ը ցերեկը կբարձրանա 8-10 աստիճանով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ