Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկային ու մաքսային պաշտոնյաները շարունակում են ապօրինաբար զբաղվել բիզնեսով. Օմբուդսմենի զեկույց

Ապրիլ 01,2014 12:03

Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

 

  • Ստվերային գործունեության վերաբերյալ ՊԵԿ-ն ուսումնասիրել է 225 դեպք, որոնցից միայն 25-ով են հարուցվել քրեական գործեր, քանի որ եղած գործերի 89% քննել է մակերեսորեն: Արդյունքում ստվերային տնտեսության ցուցանիշը տարիներ շարունակ գրեթե չի փոփոխվել՝ կազմելով շուրջ 35 – 40%:
  • Հարկային կամ մաքսային մարմինների որոշ պաշտոնյաներ կամ նրանց հարազատները՝ ամուսինը, զավակները, ծնողները, քույրերը, եղբայրները, միաժամանակ զբաղվել են նաև ձեռնարկատիրական գործունեությամբ: Արդյունքում, այդ անձի նքանօրինական առավելություններ են ստացել միևնույն շուկայում գործող այլ գործարարների նկատմամբ:
  • ՊԵԿ-ը գործարարների նկատմամբ կայացրել է չափազանց մեծ քանակի՝ 5712 հարկային արգելանքի որոշումներ՝ առանց  սպառելու սահմանափակման այլ միջոցները, ինչպես օրինակ՝ տույժեր, կրկնապատկվող տույժեր: Ընդ որում, գործարարների գույքի և ամբողջ դրամական միջոցների վրա դրված արգելանքը զգալիորեն գերազանցել է հարկային պարտքի չափը: Արդյունքում գործարարները տևական ժամանակով զրկվել են թե իրենց բանկային հաշիվները, թե գույքը տնօրինելու հնարավորությունից:
  • Օրենսդրական բացի հետևանքով ՊԵԿ-ին տրվել է հայեցողություն՝ տուգանքը կիրառել ոչ միայն խախտումը կատարելու, այլև այն բացահայտելու օրվանից երկու ամսվա ընթացքում: Արդյունքում, ՊԵԿ-ը, ոչ բարեխղճորեն օգտագործելով իրեն տրված հայեցողությունը, մի դեպքում մարդկանց ենթարկել է պատասխանատվության, մյուս դեպքում՝ ոչ:
  • Մի շարք դեպքերում ՊԵԿ-ը նույն արարքի համար գործարարներին ենթարկել է և վարչական, և  հարկային պատասխանատվության՝ խախտելով նույն արարքի համար կրկին չպատժվելու Սահմանադրության սկզբունքը:
  • «Շրջանառության հարկի մասին» օրենքում կիրառվող «անձ» հասկացության ոչ հստակ մեկնաբանության արդյունքում գործարարները ստիպված են եղել վճարել թե´ ԱԱՀ-ի գումարները և թե´ շրջանառության հարկը՝ տույժերով ու տուգանքներով: Նշվածի հետևանքով գործարարները կրել են լուրջ ֆինանսական վնասներ, իսկ որոշները նույնիսկ հայտնվել են սնանկացման վտանգի առաջ:
  • Նոր հաշվիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) ներդնումը իրականացվել է մի շարք թերություններով՝ ՀԴՄ-ների գները չեն եղել մատչելի, նրանց տեխնիկական սպասարկումը եղել է թերի, գործարարների և այլ շահագրգիռ անձանց հետ նոր ՀԴՄ-ների վերաբերյալ պատշաճ քննարկումներ չեն կազմակերպվել:
  • ՊԵԿ-ը չի ներկայացրել որևէ մատչելի փաստաթուղթ, որտեղ հստակ նշված կլինեն ապրանքների և մեքենաների մաքսային արժեքները և դրանց որոշման կանոնները: Արդյունքում մարդիկ հնարավորություն չեն ունեցել կանխատեսելու իրենց գնած ապրանքների կամ մեքենաների մաքսազերծման գումարի չափը  և դրա որոշման կարգը:

 

 

             Հիմնավորումներն ու մանրամասները՝ այստեղ

 

Արձանագրված դրական զարգացումները

 

  • ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվել են հարկային և մաքսային ծառայողների բոլոր հիմնական մասնագիտական խմբերի (հարկ վճարողներին սպասարկող անձնակազմ, ստուգումներ, իրավաբաններ, օպերատիվ հետախուզական անձնակազմ, ՏՏ մասնագետներ և այլն) գծով նախապատրաստական և վերապատրաստման դասընթացներ, որի շրջանակներում ընդգրկվել է ընդհանուր առմամբ 4073 ունկնդիր:
  • Միջոցներ են ձեռնարկվել ՀՀ ողջ տարածքում բացօթյա վայրերում խաղային ավտոմատների միջոցով ծխախոտի խաղարկություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հայտնաբերման և նրանց նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված համապատասխան  միջոցների կիրառման ուղղությամբ:
  • «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի «բ» ենթակետում նշված «անձ» եզրույթի օրենսդրական հստակեցման նպատակով մշակվել և ՀՀ արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննության է ներկայացվել մի շարք նախագծերի փաթեթ:

 

Պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930