Երեւանը նույնպես մասնակցել է «Մոլորակի ժամը» ակցիային, որի շրջանակներում, ինչպես հայտնի է, աշխարհի գրեթե բոլոր երկրներում մեկ ժամով անջատում են լույսերը։
«ՉԻ» – Իրականում Հայաստանն այս տարի ոչ մի այն մասնակցել է «Մոլորակի ժամը» ակցիային, այլև, կարելի է ասել, բացառիկ սկզբունքայնություն է ցուցաբերել, որովհետեւ այդ օրը Հայաստանի բնակավայրերի համարյա կեսում ընդհանրապես հոսանք չի եղել, ընդ որում՝ ժամեր շարունակ։ Եվ իզուր են մութ ուժերը պնդում, թե իբր պատճառն առատ ձյունն է եղել: Դրանք ստոր հերյուրանքներ են։ Պարզապես Հայաստանն աշխարհում առաջինն է երկրագնդի գլոբալ տաքացման դեմ պայքարում:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում