Հատված ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ ԵՍԱՅԱՆԻ հարցազրույցից:
– ԲՀԿ–ից Վահան Բաբայանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ խոսեց մարդկանց փողոց հանելու մասին, խոսեց հարյուր հազարի մասին և ավելիի, ոչի՞նչ։
– Իսկ ո՞վ է նա, և որքա՞ն արժե նրա խոսքը։ Զրոյական։ Եթե հարցնում եք հարյուր հազարի մասին, հիշեք, թե նրա բլթոցին ինչպես արձագանքեցին մեր օրերի հեղափոխականները, ինչպես են իրենք մերժում այս կարգի անլրջությունները։
– Մարդիկ դժգոհ են իրենց վիճակից և փոփոխություններ են ուզում, նրանք կարող են փողոց դուրս գալ առանց բլթացնողների էլ։
Կարդացեք նաև
– Համամիտ եմ, այսօր մենք ունենք լուրջ խնդիրներ, կառավարության աշխատանքը պետք է առավել տեսանելի ու զգալի լինի արդյունքների
հարթության մեջ, մարդիկ պետք է շատ արագ զգան փոփոխություններն իրենց կյանքում։ Անցած բոլոր տարիներին մենք համոզվել ենք, որ խնդիրները, եթե նույնիսկ սկսվել են փողոցում, փողոցում չեն լուծվում։ Հայաստանի երրորդ
Հանրապետությունը բավականին ճանապարհ անցել է, որ ժողովրդավարության այս հանգրվանում արդեն հասկանա փողոցի և Սահմանադրության տարբերությունը։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում