Այս գիշեր Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակչուհի Ալինա Համբարձումյանը ջերմոցում է լուսացրել։ Վարունգի ու լոլիկի սածիլները պաշտպանում էր ցրտահարությունից։ Բույսերը սառնամանիքից պաշտպանելու համար նա ջերմոցը ծածկել է լրացուցիչ պոլիէթիլենային ծածկով և մարգերում մոմեր դրել. «4 տակ ցելոֆան ենք դրել, մոմեր ենք վառելու, դրանից հետո կսպասենք տեսնենք Աստված ինչ ա կամենում, եթե շատ ուժեղ ցուրտ լինի, պետք է ջերմոցները մուխ տանք», – մանրամասնում է տիկին Ալինան։
Գյուղացին յուրաքանչյուր մարգում 10 մոմ է վառում։ Համոզված են՝ մոմերի տաքությունը կպաշտպանի բույսերը ցրտահարվելուց։
Իսկ ջերմոցը ցրտից պաշտպանելու համար հողագործը լրացուցիչ ծախսերի տակ է ընկել. «Հատը 100 դրամով մոմ են առել, մի 10 000 դրամի, 70 000 դրամի էլ ցելոֆանի համար ենք ծախսել, ուրիշ ճար չկար, եթե չառնեինք՝ կզրկվեինք ամբողջ տարվա ապրուստից»,- նկատում է նա։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ