Հատված Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի հետ հարցազրույցից:
– Պարոն Այվազյան, պտղատու այգիներին եւ խաղողի վազերին ցրտահարությունն ի՞նչ չափի վնաս է հասցրել։
– Ծիրանենիները եւ սալորենիները, որոնք ծաղկած էին, 80-100 տոկոսով ցրտահարությունից վնասվել են։ Մի երեք-֊չորս օրից վերջնական ճշգրիտ տվյալները մենք կարող ենք ներկայացնել։
– Բայց մարդիկ ծխեցրել են։ Դա՞ էլ բավարար չի եղել։
Կարդացեք նաև
– Իհարկե, մարդիկ ցրտահարության դեմ պայքարի միջոցներ ձեռնարկեցին, ու այս գիշեր էլ են ձեռնարկելու: Բայց դե ինչ արդյունք կտա, դեռ անհայտ է։
– Գյուղացիների կրած վնասը կփոխհատուցվի՞։
– Հասցրած վնասի ծավալները կհաշվարկենք, տեսնենք, թե ինչ գումարի մասին է խոսքը եւ կներկայացնենք ՀՀ կառավարություն։ Տեսնենք։
Ս. ՀԱՄԲԱՐԶՈՒՄՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում