Հատված ԿԱՐԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԻ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ) հարցազրույցից:
– Դուք Արգամիչի զարմուհին եք. դա Ձեզ չի՞ խանգարում։
– Հակառակը՝ օգնում է։ Ինչո՞ւ պետք է խանգարի, ես հպարտ եմ, որ ունեմ նման ազգական։ Ինչ վերաբերում է իմ աշխատանքին, ես, այո, կրթության հանձնաժողովի նախագահի տեղակալ եմ, համակարգում եմ այն ոլորտը, ինչ դպրոցում։
– Աշոտյանի՞ն եք շատ սիրում, թե՞ Հովիկ Արգամիչին. քաղաքական իմաստով եմ հարցնում։ Որպես քաղաքական գործիչ, նրանցից որի՞ հետ է ավելի հետաքրքիր աշխատելը։
– Երկուսի հետ էլ հետաքրքիր է։
– Ես կարծում եմ՝ Արգամիչը Ձեզնից կնեղանա։
– Ինչո՞ւ։
– Դուք հավասարության նշան դրեցիք իր և Աշոտյանի միջև: Հանե՞նք նշանը։ Հանե՜նք։ Հուսանք՝ Արգամիչը ներողամիտ կգտնվի։ Բայց ինչո՞ւ եք այդքան շատ հարց տալիս Աշոտյանին և այդքան նրբագեղ։
– Նախ՝ ես այդ համակարգից եմ և հետո, ասացի՝ այստեղ՝ պառլամենտում ևս այդ ոլորտն եմ համակարգում, այդ պատճառով։
– Դե տեսնո՞ւմ եք՝ այսքան ուսուցիչ, այսքան երիտասարդ, այսքան-այսքա՜ն պատգամավոր և վերջապես՝ այսքա՜ն ՀՀԿ կառույցի ղեկավարուհի, այն էլ ՝ ինչպիսի՜ մարզում։ Արարատի՛։ Որտե՞ղ եք այդքանը տեղավորում։
– Իմ ժամանակը բավարարում է ինձ։ Եթե մարդը ցանկություն ունի աշխատելու, հասցնում է։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում