Լրահոս
Օրվա լրահոսը

Բարի եղեք միջազգային մի փորձ բերել, որով կապացուցեք, որ ԶԼՄ-ին ստիպել են կրել «ֆեյքի» արտահայտությունների հետեւանքները. «Հրապարակ»

Ապրիլ 01,2014 11:06

ՀՀ իշխանությունների այս համառությունը, որով նրանք ուզում են մամուլի դեմ հերթական պատը կառուցել, ինձ հուշում է, որ մերոնք գնում են Ռեջեփ Թայիբ Էրդողանի գծած ճանապարհով, եւ հեռու չէ այն օրը, որ, ՀՀ իշխանություններին իբր համացանցային հարձակումներից պաշտպանելու համար, Հայաստանում եւս արգելափակվեն Ֆեյսբուքն ու Թվիթերը։ Շա՞տ արտասովոր բան ասացինք, պարոն Հարությունյան։ Դե իհարկե արտասովոր է, դե իհարկե մենք «Ֆեյքերի մասին» օրինագիծը լավ չենք հասկացել։

Բայց խոսենք հասկացողների մասին։ «Նախագծի հեղինակները խնդիր չեն դրել սահմաևափակել ԶԼՄ-ների ազատությունը, այլ ցանկանում են կարգավորել վիրավորանքի եւ զրպարտանքի տարածումը համացանցում։ Նախագծի հիմքում ընդունել են միջազգային փորձը, որը բավականին տարբեր է»։ Սա հասկացողներից մեկի, իսկ ավելի կոնկրետ՝ Դավիթ Հարությունյանի կարծիքն է «Ֆեյքերի օրենքի» նախագծի մասին։ Շատ բարի։ Սակայն օդում կրակելով չէ։ Բարի եղեք միջազգային մի փորձ բերել, որով կապացուցեք, որ լրատվամիջոցին ստիպել են կրել «ֆեյքի» արտահայտությունների հետեւանքները։ Նստել եղունգներին նայելով օրինագիծ են գրել, հիմա էլ հայտարարում են, թե միջազգային փորձ են ուսումնասիրել։

Որտե՞ղ է լսված, որ այլմոլորակայինների (նույնն է՝ ֆեյքերի)՝ երկրի վրա ունեցած արկածների համար պատասխան տա մամուլը, որն ընդամենը արձանագրել է, որ այսինչ պաշտոնյային այլմոլորակայիններ են այցելել եւ նրա մասին այսպիսի արձանագրություններ թողել։ Բնական է նաեւ, որ այլմոլորակայինին չես ստիպի ոսկեղենիկ հայերենով թողնել իր արձանագրությունը, բայց նաեւ ճիշտ չէ դրա համար պատասխանատվությունը դնել լրատվամիջոցի վրա։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930