Ապրիլի 1-ին հասարակության սպասումները հեռու են ծիծաղից՝ մարդիկ լարված սպասում են, թե ինչ է ասելու Սահմանադրական դատարանը կենսաթոշակային պարտադիր համակարգի մասին, որի վերաբերյալ վճիռ կայացնելու համար երեկ մտել է խորհրդակցական սենյակ և այսօր ամենայն հավանականությամբ դուրս կգա այնտեղից: ՍԴ-ն պետք է ասի՝ մնո՞ւմ է պարտադիրը, թե՞ չի մնում: Եթե ասի, որ մնում է, «ԴԵՄ ԵՄ» շարժումը խոստացել է պայքարի ավելի կոշտ տարբերակներ:
Մինչ այդ, իրականում հարցը դրված է հետևյալ կերպ՝ մնո՞ւմ է Հայաստանի Հանրապետությունը երկիր մոլորակում միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ, թե՞ չի մնում, և վերածվում է աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի, ներկայիս իրավիճակում ռուսական կայսրության կցորդ: Այս հարցի դրվածքը, սակայն, նկատում են քչերը: Ինչպես ասում են սեփական վերնաշապիկը սեփական մաշկին ավելի մոտ է: Մարդիկ մտածում են իրենց, իրենց գրպանի մասին, իսկ թե պետությունը անկախ կլինի, կախյալ կլինի, աշխարհում տեղ կունենա, թե իզգոյ կլինի` մարդկանց մեծ մասին հետաքրքիր չէ:
Դրա համար էլ այսօր բոլորի ուշադրության կենտրոնում է ՍԴ որոշումը կուտակայինի մասին, և դրա համար բոլորը պատրաստ են փողոց դուրս գալ, իսկ քաղաքական ուժերն էլ պատրաստ են փողոց հանել, պատրաստ են «ծառայել» հասարակությանը: Բայց երբ պետք է մարդկանց փողոց հանել, օրինակ, վասալային որևէ պայմանագրի ստորագրում թույլ չտալու համար, երբ պետք է Սահմանադրական դատարան դիմել վասալային որևէ պայմանագրի սահմանադրականություն վիճարկելու համար, այդ քաղաքական ուժերը չկան, նրանց կոչերը չկան, մարդկանց առաջարկվող «ծառայությունները» չկան:
Այս երկու իրողությունները, երկու իրավիճակներն ու հարթությունները մենք բոլորովին չենք հակադրում իրար, նրանց միջև բախում չենք առաջացնում, չենք բևեռացնում: Պարզապես արձանագրում ենք իրականությունը, երբ դրված է կուտակայինի լինել-չլինելու խնդիրը, և Հայաստանի լինել-չլինելու խնդիրը, և արձանագրում ենք հասարակության մեծ մասի և քաղաքական, այսպես ասած, հիմնական ուժերի կամ ինչպես իրենք են իրենց կոչում` ոչ իշխանական ուժերի վերաբերմունքը այս երկու խնդիրներին:
Կարդացեք նաև
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում