Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առանց «հայի բախտից» դժգոհելու

Ապրիլ 01,2014 12:53

Սիրիայից մենք ստանում ենք հակասական տեղեկություններ: Մի կողմից՝ լավատեսական լուրեր այն մասին, որ Սիրիայի կառավարական զորքերը Քեսաբի մոտակայքում ճնշում են, այսպես կոչված, ապստամբներին, որոնք, ծանր կորուստներ կրելով, նահանջում են: Տագնապալի լուրերն այն մասին են, որ հրոսակախմբերի ներխուժումից հետո Քեսաբում եւ շրջակա գյուղերում մնացել էին հայեր, որոնց թուրքամետ ավազակները առեւանգել են: Թե ոգեւորող եւ թե անհանգստացնող տեղեկությունները անկախ, չշահագրգռված աղբյուրներից հաստատում չեն ստանում:

Բայց դրա հետ մեկտեղ տարածվում է պարզ ապատեղեկատվություն: Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որտեղ գնդակահարվում եւ գլխատվում են ինչ-որ մարդիկ, եւ անհայտ աղբյուրներ, ակնհայտ դիտավորությամբ, կապում էին այդ նկարները Քեսաբի դեպքերի հետ՝ ներկայացնելով զոհերին որպես հայեր: Այդ ամենը դարձյալ, հավանաբար, միտումնավոր ներմուծվում էր սոցցանցերում ծավալվող Save Kessab քարոզչական արշավի մեջ: Շատերն այդ ապատեղեկատվությունը (չիմանալով, որ դա կեղծիք է) տարածում էին, հավանաբար, լավագույն մտադրություններով՝ ցույց տալու համար, թե որքան դաժան են հայերի հետ վարվել Քեսաբ ներխուժած գրոհայինները:

Որտե՞ղ են այդ կեղծիքի ակունքները՝ կան տարբեր վարկածներ: Անձամբ ես ենթադրում եմ, որ այդ լուրերը տարածում են հենց թուրքամետ շրջանակները՝ գրոհայինների հետ կապված չեչենական կամ գուցե ադրբեջանական քարոզիչները՝ հատուկ նպատակ ունենալով ընկճել հայությանը: Ընդ որում՝ մատուցվող պատկերները եւ սիրիահայ երիտասարդների իրական վարքը տրամագծորեն հակառակն են՝ վերջիններս հերոսաբար դիմադրել են ավազակներին եւ ողջ են մնացել: Հերոսական պայքարի բազմաթիվ պատմություններ են լսել վերջերս Լաթաքիայում քեսաբցիներին հանդիպած մեր պատգամավորները:

Բայց պետք է ասել, որ «հերթական կոտորածների» մասին ապատեղեկատվությունը շատ հաճախ ընկնում է «պարարտ հողի» վրա: Աշխարհի շատ անկյուններում, նախեւառաջ Հայաստանում, բազմաթիվ են հայերը, որոնք որոշակի հաճույք են ստանում տառապելուց, դժգոհելուց եւ բողոքելուց: Եվ այս կեղծ պատմություններն էլ նրանց առիթ են տալիս դառը հոգոց հանելու եւ փիլիսոփայական հետեւություններ անելու հայի չար բախտի ու «կարկուտը ծեծած տեղը ծեծելու» մասին: Ոմանք նույնիսկ Քեսաբի դեպքերի հետ կապված սկսեցին արտասանել «Ցեղասպանություն» բառը:

Ինչ մնում է Save Kessab-ին, ապա պետության աջակցությունը մեր հայրենակիցներին անշուշտ պետք է լինի քաղաքական, քարոզչական եւ դիվանագիտական, իսկ մեր՝ շարքային քաղաքացիներինս, բարոյական եւ նյութական: Աշխարհի եւ Հայաստանի ունեւոր հայերը կարող են թեթեւացնել Լաթաքիայում եւ Սիրիայի այլ քաղաքներում փախստականի կարգավիճակով ապաստան գտած հայրենակիցների հոգսը: Իսկ եթե, տա Աստված, Քեսաբը ազատագրվի, ապա ակնհայտ է, որ մարդկանց տներն ու տնտեսությունները թալանված եւ ավիրված վիճակում են լինելու, եւ այստեղ նույնպես անհրաժեշտ կլինի հայերի նյութական օգնությունը:

Այդ ամենն ավելի կարեւոր է, քան մի կողմից՝ անպտուղ հոխորտանքները եւ մյուս կողմից՝ հայի դառը ճակատագրի վերաբերյալ դատարկ լացուկոծը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (30)

Պատասխանել

  1. հայուհի says:

    https://blog.1in.am/blog/57294.html այդ նկարները այս լինքի տակ տեսանք, այնտեղ ոչ մի հայի մասին չի խոսվում, Քեսաբի մասին նույնպես, իսկ տարածողները կիսատ-պռատ լրագողներն են, որ առանց նյութը կարդալու նկարների տակ իրենց ստահոտ նյութն են դնում, իսկ ինչ մնում է ընդհանուր քրիստոնյաների խոշտանգումներին, գլխատումներին Սիրիայում , Եգիպտոսում, մյուս արևմուտքի կողմից իշխանափոխություն արած իսլամիստական երկրներում՝ դրանք անժխտելի փաստ են։ Մենք որպես քրիստոնյա երկիր պարտավոր ենք բոլոր ատյաններում ձայն բարձրացնել քրիստնյաների կոտորածների դեմ, չէ որ մենք դա արդեն տեսել ենք 1915թ , երբ անտարբեր աշխարհի աչքի արջև թուրքերը ստիպում էին հայերին իսլամ ընդունել, եթե չէին ընդունում կոտորում էին։ Աշխարհի, հատկապես ԱՄՆ, որ իրեն ժողովրդավար է հռչակում, բայց իր մտերիմ դաշնակց՝ թուրքիայի չի դատապարտում, այդ արարքի համար, մի՞թե կարելի է ԱՄՆ- ներկայացրաց արդարությանը հավատալ։ Երբեմն ինձ թվում է ,թե ԱՄՆ-ի պատերազմը քրիստոնյաների ու քրիստոնեության դեմ է , իհարկե ուրիշների ձեռքով է դա անում։

    • Արսեն says:

      Իսկ ձեզ էլ ինչ է «երբեմն թվում»? ..)))..
      Օրինակ ինձ, երբ-որ լավ խմած ժամանակ հայկական հեռուոտատեսություն եմ նայում՝ «երբեմ թվում է», ՀՀ-ն հարուստ, ժողովրդավարական, իրավական, դինամիկ զարգացող երկիր է։ ..))..
      Բայց հետո անջատվում է հեռուստացույցը, հարբածությնը մի փոքր անցնում է՝ և հասկանում եմ, որ միայն թվացել էր..)))..
      Կցանկանայի իմանալ՝ ձեր մոտ ինչպես և ինչ պայմաններում է լինում «թվալ-չթվալ» անցումը …))))…

      Ւսկ ինչ պետք է անեք? ՄԱԿի վերջին հայաստանյանյան քվեարկությունից հետո, մտածելու բան էլ չկա՝ Քեսաբում իջեցնում եք առանց տարբերանշանների համազգեստոներով դեսանտ։ 2 շաբաթվա ընթացքում Քեսաբում և հարակից շրջաններում անցկացնում եք «ռեֆերենդում»։ Հաղթում եք մի 95%-ով։ Տարածքը միացնում եք ՀՀ-ին..))))…

      • Հայուհի says:

        Ձեր հեգնանքը տեղին չէր, Ղրիմն Ուկրաինայինը չի եղել,պատմական արդարությունը վերականգնվեց,Հայաստանը երկերեսանու քաղաքականություն չէր կարող վարել, գոնե այս անգամ, քանի որ, ինչպես Ղարաբաղը ԽՍՀՄ-ի ղեկավարների կամանական ցանկասիրության զոհը դարձավ, այնպես էլ Ղրիմը, այդ որ միջազգային չափորոշիչներով այդ տարացքները բռնակցվեցին Ադրբեջանին ու Ուկրաինային, կարո՞ղ եք ասել, որ հիմա էլ այդ միջազգային չափորոշիչներ խախտվեց։ Ուկրաինան, ԱՄՆ մինչև հիմա հայերի ցեղասպանությունը չեն ճանաչել, ինչ էլ մի դարդ եք անում, որ նրանց դեմ քվեարկեցին, շատ էլ լավ արին, Ուկրաինան Ադրբեջանի լծակիցն է, եթե պատճառաբանեք հայերի Ուկրաինայում ապրելու փաստը,հիմա ի՞նչ Թուրքիայում էլ շատ հայեր են ապրում, չասենք Թուրքիայում 15թ հայերի ցեղասպանության մասին։ Ասեմ էլ ինչ է թվում, ավտոբուսները Հայաստանից թուրքիա գնացող եկող ստուգեն բոլոր կանանց,հղիության թեստի միջոցով,եթե պարզվի որ թուրքիայում արդեն հղիացել են արեստական վիժեցնեն, նոր մտնեն Հայաստան, թե չե 91թ թուրքիա գնացած <> թուրքից սերված, ապօրինի սերունդները շատացել են Հայաստանում։

        • Արսեն says:

          Շատ լավ մեկնաբանությոին եք արել..))).. Ես կասեի՝ ուսումնական նյութ է, «ինչպես է սկսվում ՖԱՇԻԶՄԸ» թեմայով հաղորդման համար..)))..
          Արհեստական վիժեցում «արիական ռասսային» պատկանող կանանց կողմից, ռասսայապես ոչ լիարժեք մարդկանց վերարտադրությունը կանխելու նպատակով..)))..
          Ինքներդ կարդացեք ձեր գրածը և հիացեք… ինքներդ ձեզանով..)))…

        • Արսեն says:

          Էլի հարցեր ունեմ..)))..
          Եթե հայ կինը, ասենք գնում է Ռուսաստան և այնտեղից հղի վերադառնում, ըստ ձեզ՚ պետք է նրան արհեստական վիժեցնել թե ոչ?
          Եթե հայ կինը ոչ մի տեղ չի գնում, այլ հղիանում է Հայաստանում «ոչհայից»?
          Եթե, ասենք հայ կինը արտասահմանում ամուսնացել է, «ոչհայի» հետ և հղի ժամանակ որպես տուրիստ գալիս է Հայաստան, ինչպես պետք է վալվել?..)))…

          • հայուհի says:

            Մարդը ազատ է ընտրելու ումից զավակ ունենա, բայց մարդուց,ոչ թե կենդանուց։ Չեմ հիշում որ հայտնիներից էր, ով ասել էր «Դրանք մարդիկ չեն, թուրքեր են»։
            Թուրքը որ ոսկի լինի, գրպանդ մի՛ գցի։

            Հողմերն են ոռնում, ու նըրանք չորս դին…
            Բայց՝ հո՜ւշ. լռությո՜ւն… մըթին, ահավոր
            Երկինք են նայում կըմախքները չոր,
            Ու իրենց կարկամ շըրթունքները բաց՝
            Խո՜սք են ասելու աշխարհքի դիմաց,
            Խոսք, որ չի լըսված դեռևս լուսնի տակ…
            Սարսափի պիտի աշխարհ բովանդակ
            Եվ մարդն ամաչի գիլից ու շանից
            Որ մարդ է ծընվել մարդու նըմանից։ Հովհ․ Թումանյան

          • Արսեն says:

            Եթե ձեր նման մտածողները շատ են, Հայաստանը շուտով կհայտարարվի «կարանտինային գոտի»։ Սահմանի երկայնքով շրջապատված կլինի 6 մետր բարձրություն ունեցող պատերով , կհսկվի միջազգային ուժերի կողմից և ոչ ոք դուրս չի թողնվի…)))… Ժամանակ առ ժամանակ, ուժեղ զինված պահակախմբով, արգելված զոնա կմտնեն զինվորական կոչում ունեցող սոցիոլոգներ, և ստի դետեկտորի օգտագործմամբ՝ սոցհարցումներ կանցկացնեն…)))…

  2. Garegin says:

    Համամիտ եմ հեղինակի հետ, որ Քեսաբում ստեղծված իրավիճակը տարբեր երկրներ, այդ թվում նաև Թուքիան ու Ադրբեջանը կարող են օգտագործել իրենց չարագործությունները հիմնավորելու կամ նորն իրականացնելու համար: Հավանաբար այս քաոսային իրավիճակը ստեղծվեց մեր արդգործնախարարության անգործության կամ ուշացած գործելու պատճառով, այն, ինչ պետք է իրականացվեր մեր կողմից և տոն տրվեր այլ լրատվամիջոցների, արվեց ուրիշների կողմից և ծառայեցվեց այլ նպատակների: Գոնե Քեսաբի դեպքերով մեր արտգործնախարարությունն ու հատուկ ծառայությունը պետք է նախաձեռնող լինեին և առավել հիմնավոր նախապատրաստեին ՀՀ ԱԺ պադգամավորական խմբի այցն Իրաք: Ես այն կարծիքին եմ, որ ԱԺ խումբն այցից առաջ Քեսաբում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով ՀՀ արտգործնախարարության և ՀՀ հատուկ ծառայության համապատասխան աշխատակիցների հետ չի հանդիպել, կամ հանդիպել է ճիշտ տեղեկատվություն չի ստացել: Մենք արդեն հակված ենք մտածելու, որ թե Թուրքին, թե Ադրբեջանը յուրաքանչյուր պահ օգտագործում են իրենց քաղաքականությունն արդարացնելու կամ իրավիճակն իրենց ձեռնտու հունով տանելու համար, իսկ երբ պետք է գործեն մերոնք և ինչու չեն գործում?:

  3. Hayk says:

    Г. Абрамян! У Вас что, “Стокгольмский синдром”? К чему эти” реверансы”? Почему Вас так беспокоит, что люди называют эти зверства Геноцидом? Что, обязательно нужно вырезать 1.5 млн.? Мало армян погибло в Сирии? Сколько десятков тысяч семей были вынуждены оставить все и спасаться? Если это не Геноцид,тогда что? Наконец люди подняли голос! Так вот, Пусть Турция знает, что мы будем писать об этом каждый день до тех пор, пока весь мир не услышит наш голос! А покровителям Турции тоже придется отвечать! Сколько можно терпеть? Другие страны из за одного своего солдата весь мир на уши ставят, и правильно делают! Пусть немедленно обсудят Кессаб в ООН! Немедленно! И пока не раздавили всех этих террористов и не вернули всех людей в свои дома, пусть не расскажут нам сказки про “права человека”!

  4. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Հայեր ջան, ուշադիր եղեք, կուլ մի տվեք հակառակարդի խայծը: Մեզ նրանք մատուցվում են կադրեր եւ լուսանկարներ, որտեղ սպանվողերըը ՀԱՅԵՐ ՉԵՆ: Եթե մենք դա ներկայացանենք որպես հայերի ցեղասպանութուն, թուրքերը կասեն՝ տեսեք, հայերը նորից խաբում են: Ուրեմն, կասեն նրանք, 15 թվականի ցեղասպանությունն էլ սուտ են ներկայացնում: Մի տրվեք այս սադրանքին, մի արժեզրկեք «ցեղասպանություն» բառը:

  5. Hakob says:

    հայերը պատժվում են հըզբոլահի մեջքին կանգնելու համար:
    Ու պատժվում են թուրքերի ձեռքով, քանի որ ամերիկյան ալ-կաիդաի հիմնական մասը հիմա Ուկրաինայում է, ու կոտորում է ուկրաինացիներին:

    Սիրայի ու ընդանրապես արաբական աշխարհում ծավալված կոտորածները ոչ մի կերպ չի կարելի անվանել կրոնական խնդիր: Նույնպես սպանել են մուսուլման արաբներին: սա ամերկացիների վայրենի պատերազմի մի դրվագ է ընդամենը, որը սպանում է ամեն ինչ եղբայրական Սիրայում:

  6. Համամիտ եմ հեղինակի հետ…. Չեմ էլ կասկածում, որ նման ապատեղեկատվություն տարածողները հենց թուրքական շրջանակներն ու նրանց հարող ուժերն են , որպեսզի հետագայում դա օգտագործեն մեր դեմ՝ ասելով, թե այս ամենը պարզապես <> , որից հետո մեր աշխատանքները միջազգային հարթակներում անարդյուք կդառնան/ եթե մեր երկրի և ժողովրդի խնդիրներն արժանապատվորեն չբարձրաձայնենք համապատասխան կառույցներում/: Ընդ որում, Քեսաբում տիրող վիճակը պետք է ներկայացնել որպես աշխարհի քրիստոնյաներին ուղղված մարտահրավեր: Բոլորի համար էլ պարզ է , որ սա թուրքերի հակահայկական ծրագրերց մեկն է՝2015-ին ընդառաջ…Մենք Սփյուռքում ունենք բազմաթիվ ազդեցիկ հայրենակիցներ և հայամետ, հայասեր օտարազգի բարեկամներ, բայց այդպես էլ չենք կարողանում օգտագործել այդ հսկա ներուժը և այսպիսի իրավիճակներում ճիշտ աշխատել, ինչը ցավալի է… Եվ գո՛նե Քեսաբի դեպքերից հետո պետք է մեր մեջ քաջություն գտնենք և հայ-թուրքական արձանագրությունների տակից ետ կանչենք Հայաստանի ստորագրությունները՝ անկախ այն բանից , թե ինչ կասեն մեզ եվրոպաներում և ամերիկաներում, քանի որ դրանք արդեն վտանգավոր են դառնում մեր ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը արտաքին քաղաքականության գերակա ուղղություն հռչակած երկրի համար…Իսկ այս պահին պետք է պետական ամենաբարձր մակարդակով նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերենք մեր հայրենակիցներին..

    • Արսեն says:

      Շատ ճիշտ է, բայց նաղքան «պետական ամենաբարձր մակարդակով նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերենք մեր հայրենակիցներին» … Քեսբում, պետք է «պետական ամենաբարձր մակարդակով … », անցյալ տարի կարկուտից տուժած հայ գյուղացուն, «պետական ամենաբարձր մակարդակով … »՝ կիասոված թոշակառուներին… Պետք է, որ երկրի քաղաքացիները լինեն «քաղաքացիներ», ոչ թե «համբալներ»…
      Ներսում հարցերդ կարգավորիր՝ դրսում քեզ կհարգեն, արդգործնախարարիդ էլ ասածները կլսեն, ոչ թե թշերը կքաշքշեն…)))…

  7. Spartak says:

    Խառնվել պետք չէր, պարզապես մեր Հանրային հեռուստատեսությանը մի փոքր քթի ծակ էր պետք: Լրատվության հիմնական թողարկման հատուկ ժամ էր հատկացվում,երկու- երեք րոպե / քիչ իրադարձություն չի,հայ մարդը նորից տեղահանվել է/ և հստակ ինֆորմացիա հաղորդում, համացանցի չհիմնավորված տեղեկատվություններն էլ հերքում է:Թե չէ ամենատարբեր երկրների էլ դերասաններ, էլ լրագրողներ, էլ քաղգործիչներ իրենց կարծիքն ու վերլուծություններն են փաթաթում վզներիս:Նույնիսկ ռուս հայտնիների մտահոգությունների վրա զարմացա: Լրջությո՛ւն երևույթի նկատմամբ և մի փոքր էլ քթի ծակ:Ահա՛, ամբողջը:

    • Հարգելի՛Սպարտակ, ես էլ եմ լրագրող: Միանգամայն ճիշտ եք Ձեր գնահատականներում:Եվ կարող եմ ասել, որ մեր շատ լրատվամիջոցներ պարզապես սոցցանցերի ստատուսների մակարդակին են ,շատերն էլ նույնիսկ լրագրողներ չեն, և դա մեր դժբախտությունն է:Չկա ռազմավարական, լուրջ մոտեցում ազգային խնդիրների նկատմամբ: Իսկ ինչ վերաբերում է Ձեր առաջ քաշած խնդրին, ասեմ, որ միջազգային կոնվենցիաներում տեղահանությունը ևս ցեղասպանության դրսևորումներից է համարվում/ տվյալ դեպքում՝ դարավոր հայրենիքից.հայերն այնտեղ բնակվում են շուրջ երկու հազարամյակ/: Նույնիսկ լուսահոգի Հրանտ Դինքն էր ժամանակին թուրքերին շարունակ ասում, որ, անգամ եթե հայերին ոսկե օդանավերով տանեիք ուրիշ տեղ՝թեկուզ առանց վնաս տալու, դա ևս ցեղասպանություն պիտի կոչվեր…և միջազգային գիտաժողովի մասնակիցները նրա հետ համաձայն էին…Խոսքը նրա մասին է, որ տվյալ տեսանյութը լուսաբանելուց առաջ էր պետք ստուգել դրա իսկությունը:100-ամյա տարելիցն է մոտենում,և պետք է պատասխանատվությամբ մոտենանք մեր քայլերին…

      • Արսեն says:

        Եթե սոցցանցի մակարդակով (և սոցցանցյան որակով) ազգասիրության,
        սթափության և իր արտերկրի ազգակիցներին, առանց իր երկրի ինչ լինելը հաշվի առնելու, օգնության կոչով հանդես եկող ՛՛Հասմիկ Պողոսյան՛՛ը նույնպես «լրագրող» է, ապա իմ մոտ հարց է առաջանում. Արդյոք կա մեկ մարդ Հայաստանում, որը ԼՐԱԳՐՈՂ չէ? ..))))..

        • Ես լրագրող եմ և հատուկ <>ի համար կարող եմ նշել այն լուրջ պարբերականների անունները,որոնց հետ աշխատում եմ: Այդ փաստը ստուգելն իմ դեպքում դժվար չէ: Իսկ դու՞ք ով եք:Մարդիկ լուրջ խնդիր են քննարկում:Ճիշտ կլինի, եթե ձեր մասնավոր, <> կարծիքը գրեք ձեր անունից , ոչ թե այս կամ այն մեկնաբանողներին ուղղված վիրավորական պատասխանի տեսքով:Մանավանդ, որ մարդկանց չեք ճանաչում:Իսկ երկրի վիճակից խոսելուց առաջ նախ քննեք ու հաշիվ տվեք ինքներդ ձեզ ու ինձ այլևս չգրեք…

          • Արսեն says:

            Նշեք..)).. Ձեր հոդվածների քննարկման հնարավորություն ստեղծեք՝ կքննարկենք ձեր հոդվածները։ Ւսկ եթե մտել եք սոցցանց..))).. բարի եղեք հարգել «սոցցանց մակարդակը»..))).. մանավանդ որ ձեր «մեկնաբանությունները» չեն խոսում այն մասին, որ ձեր մակարդակը «սոցցանցի մակարդակից» բարձր է..)))…

  8. Spartak says:

    Հարգելի Հասմիկ, վիրավորվելու կարիք չկա:Այնքան էլ հեշտ չէ լրագրության արժեքն իմանալը: Համացանց ներխուժում են ով ինչպես կարողանում է:Ցավոք, լավ հնարավորություն է տրված մարդկանց ինքնադրսևորվելու:Չափավոր խոսքն ամեն մարդու բան չէ:Եթե այս գիտակցությամբ մոտենաս՝ ցավ չես ապրի:Հետո ճիգ մի արա՝ ով լինելդ ապացուցելու:Թեթև ապրիր ու մի մոռացիր, որ համացանցի հետ գործ ունես:Այսքանը կարող եմ խորհուրդ տալ:

    • Արսեն says:

      «Բարձր ոլորտների» մարդիկ, որ ինքներդ ձեզ կոչումներ և պաշտոններ եք շնորհում..))).. Որտեղ է ձեր արածի ԱՐԴՑՈՒՆՔԸ?..)).. ՉԿԱ…
      Ւբր թե վիրավորվել եք, թե ձեզ չեն գնահատում։ Ասեք, ինչը գնահատեն?
      Քյասիբ երկիրը պետք է օգնի Քեսաբին..))).. Բա քյասիբին ով օգնի, որ քյասիբը օգնի Քեսաբին?..)))..
      Հլա մի հատ ինքներդ ձեզ օգնեք, ձեր կողքի զիբիլանոցում հաց փնտրող մարդուն օգնեք, հետո նոր ուրիշ բան մտածեք։
      Բայց դա դժվար է, դրա համար ԵՐԿԻՐ է պետք։
      Շատ ավելի հեշտ է՝ «խելացի» դեմք ընդունելը և սոցցանցերում «հայրենասեր» խաղալը… Շարունակեք…

  9. sergik says:

    կարևորը պետական դիրքորոշումն է, իսկ մեր պետությունը չի հայտարարել, որ դրանք հայեր են, պետք չէ դրանից մեծ աղմուկ հանել, կարևորը որ դրանք իրականություն են ու կարևոր չի որ հայ չեն, նման բաները դատապարտելի են ու վերջ…..մենք միձև ,,խանդում,, ենք , որ նման սարսափելի բաներ ուրիշ ազգերի հետել է լինում, թեկուզ արաբ ու միձև չենք ուզում համեմատեն մեր ցեղասպանության հետ, չէէէ մեր ուրիշ էր, մերը ,,յուրահատուկ,, ցեղասպանություն էր….իսկ թե հանկարծ կասեն մանիպուլացիա էք անում կասենք ,,լավ ենք անում,, ի նկատի ունեինք ,,մենք բոլորս Հրանտ Դինք ենք,,….

  10. sergik says:

    իսկ Սիրիական պատերազմում իսկապես հայեր զոհվել են, այնել մի քանի տասնյակ, դրանքել Սիրիական պատերազմի սարսափելի կադրերից են…այնպես որ….

  11. sergik says:

    հա մեկել տասնհինգ թվականի ցեղասպանությունը միայն նկարներ չի, որ հերքեն , իմացողները շատ լավել գիտեն, ուղղակի ամեն պետություն ի օգուտ իր շահի է այն ծառայեցնում, նույնել Սիրիական պատերազմը՝ մի պետություն զինում է իսլամիստ ծայրահեղականներին , մյուսը՝՝ դատապարտում, իսկ մեկ ուրիշի հեչ պետքնել չի…..

  12. Գալուստ Ենոքյան says:

    Նախ ասեմ որ լիովին համաձայն եմ Արամի հետ, հետո կուզեի ավելացնել, Սիրելի Հայրենակիցներ կարծում եմ որ արդեն ժամանկն է որ ձերբազատվենք այդ ԶՈՀԻ հոգեբանությունից: Համաձայնվեք որ այքան էլ հարմար չէ Եղեռնի հիշատակը շահագործելով մեր ժողովրդի նկատմամբ խղճահարություն առաջացնելու կամ ուշադրության արժանանալու համար: Հայրս երբ կենդանի հեր միշտ խորշում էր որ մարդիկ իրեն հարցնում էին իր մանկության… մասին, լինելով ուղղակի զոհերից մեկը… միշտ ասում էր «Բավական է լաց լինենք, ժամանակն է որ ուրախանանք, թող մեր թշնամիները տխրեն…»: Նա երջանիկ էր մեր Արցախի ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ եվ շատ ափսոսում էր որ Արեվմտահայաստանում նույնը տեղի չունեցավ…Հայրս միշտ ասում էր մոռացեք անցյալը, դրա համար փաստաբաններ կան, մտածեք մեր այսօրվա ժողովրդի մասին, մոտավորապես այն , ինչը այնպես անհաջող ոճով քարոզում է Արսենը…
    Հարգելի Հայրենակիցներ ես որպես ավագ տարիքով հայրենակից, նախ ներողություն եմ խնդրում եթե երբեմն «տաքարյուն» անպատեհ մեկնաբանություններ եմ արել, եվ կխնդրեի որ Արսենն էլ փորձի մի փոքր ավելի «Եվրոպական» քաղաքակիրթ ձեվով պատասխաններ գրի, հատկապես մեր հայուհիներին ուղղված…Հարգանքներով , Գալուստ

    • Արսեն says:

      Հնարավոր է, որ ինչ-որ չափն անցնում եմ..)).. Բայց ինչ անես? Ինչպես խոսես մարդկանց հետ, որոնք չեն տեսնում, եր իրենք ուղղորդվում, որ «օգնեն»։ Նույնիսկ մաքուր հումանիտար օգնությունը, հիմա, վտանգավոր է։ Նույնիսկ 1 արկղ պահածոն, որի վրա գրված կլինի «Made in Armenia», կօգտագործվի իրենց դեմ։ Էլի օգնեք, բայց անձայն և աննկատ։ Ինչ անեմ? Ձևերը գրեմ?..)))..

  13. Ditord says:

    настаивает на хорошем содержании скота, на ухаживании за ним, на том, что хорошее состояние скота указывает на то, что у него хороший хозяин!

    А это что сейчас? Если у вас есть стадо баранов, то хороший хозяин держит стадо в строгости и заботся о нём – “дисциплинен” и охраняет его, кормит, и содержит в чистоте; а если это стадо баранов выпустить в лес, дать ему, так сказать, “свободу”, то что с этим стадом баранов в лесу случиться? Это мы сейчас и видим с населением бывшей страны Советов и сейчас с Украиной( Syria) в частности, где американские волки сейчас дают свободу украинским баранам, для своей трапезы.

    Вводите гражданскую и уголовную отвественность за ФАЛЬШ Адвертайзинг и ФРАУД!

    Вводите срочно ответственность СМИ за Фальш и ФРУДУЛЕНТ Адвертайзинг!

  14. harut says:

    Նկատմամբ Քէսապի հասած լուրերուն մեծ մասամբ Հայաստանի իշխանութիւններն են յանձաւոր։
    Պետութիւն է,կրնայ ստոյգ տեղեկութիւններ հաւաքել եւ պաշտօնապէս հաղորդել` թոյլ չտալով անճիշդ լուրերու տարածման։ Ցաւալի է որ շուրջ հազար-հազարութհարիւր քէսապցիներ Լաթաքիա տեղափոխուել են եւ նիւթական օգնութեան անհրաժեշտ կարիքն ունին-Ինչ պէտք ենք ըսել ՄԷԿ ՈՒ ԿԷՍ միլիոն Հայաստանի քաղաքացիներուն մասին որ ոչ թուրքերը ոչ ալ չէչէնները քշած են անտէր-անտիրական երկրագունտի բոլոր մայթերուն վրայ` այլ մեր հարազատ իշխանութիւններու անկարողութեան պտուղն են։
    Իսկ նկատմամբ մեր կանանց յայտարարած ԱԶԱՏՈՒԹԵԱՆ զաւակ ունենալու Ռուսաստանի թէ Թուրքիոյ փողոցներուն վրայ հանդիպած առաջին անձին հետ ` Եթէ կնքուած քրիստոնեայ են շատ լաւ պէտք են իմանալ թէ ՇՆՈՒԹԻՒՆԸ մահացու մեղք է առաջի Աստուծոյ թէկուզ Հայ ըլլայ իր partner ը,իսկ եթէ նուաստացուցիչ կը գտնեն ԱԶԱՏՈՒԹԻՒՆ կոչուած` քրիստոնեայ ըլլալու հանգամանքը“ասպարէզը բաց է
    կրնան անասուններուն եւ ծառերուն վրայ ալ գործադրել իրենց կարծեցեալ ազատութիւնը։ըսելիք չունիմ։

  15. Armen says:

    Հարգելի Արամ,

    Ձեր այս հոՏՎալով մեկ անգամ ևս ապացուցեցիք, որ Ձեր մոտ պետական մտածելակերպը բացարձակ բացակայում է: Արդեն շաբափից ավել է այստեղ անիմաստ ու անկապ դիսկուրսիա եք անում, Քեսաբի հայերի պռոոբլեմը թողած:
    Եթե պարզվի ,որ վերջին տեղեկությունները ճիշտ է, ներեղոիթյուն կխնդրեք,այստեղած գրածիդ համար ??????

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930