Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը՝ ՄԻՊ-ին. «Կպատասխանենք, երբ պաշտոնապես կստանանք զեկույցը»

Ապրիլ 01,2014 10:16

Aravot.am-ը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին խնդրեց մեկնաբանել երեկ հրապարակված Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը, որտեղ նշվում էր, թե ինչ իրավունքներ է խախտել ԿԳ նախարարությունը 2013 թվականին:

Ոլորտում առկա մի քանի թերությունների ու խնդիրների թվում զեկույցում նշվում է, որ Հայաստանի 1400 դպրոցներից ընդամենը 117-ում է իրականացվել ներառական կրթություն, այն էլ՝ ակնհայտ բացթողումներով:

Զեկույցի համաձայն՝ որպես կանոն չի երկարացվել բարձր առաջադիմությամբ սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձի վճարման ժամկետը, ինչը լուրջ խնդիրներ է առաջացել այդ ուսանողների համար՝ անհարկի ֆինանսական բեռ, ընդհուպ մինչև համալսարանից հեռացում:

Կամ, դարձյալ ըստ նույն աղբյուրի, ԿԳ նախարարությունը միջոցներ չի ձեռնարկել՝ լուծելու որոշ ԲՈՒՀ-երի ուսանողական խորհուրդների քաղաքականացված լինելու խնդիրը:

Արմեն Աշոտյանը պատասխանելով Aravot.am-ին ասաց, որ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի առնչությամբ ԿԳ նախարարությունը մեկնաբանություններով հանդես կգա, երբ պաշտոնապես կստանա զեկույցը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930