«Դոն Կիխոտ» հիմնադրամը հնարավոր է առաջիկայում ՀՀԿ ողջ կազմին ասպետի կոչումներ շնորհի:
Հիշեցնենք, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, այսօր «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը ասպետի կոչում ստացավ՝ որպես մեր ժամանակների դոն Կիխոտ:
Հիմնադրամի նախագահ Վարդան Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ արդեն ծրագրե՞լ են հաջորդ ասպետի կոչումն ում են շնորհելու: Պարոն Վարդանյանն ասաց՝ դեռ ասպետի կոչման մեկին աչքի տակ չունեն, հետո կիսվեց իր տպավորությամբ. «Շանթ Հարությունյանի մեջ դոն Կիխոտը 99% է կազմում, իսկ ՀՀԿ-ական գործիչները 100% -ով Սանչո Պանսա հերոսին են հիշեցնում: Դոն Կիխոտն ուզում է անշահախնդիր գնա, օգնի, իսկ Սանչո Պանսան ասում է՝ դրանից ինձ ինչ օգուտ, դա մեզ ի՞նչ կտա: ՀՀԿ-ն ծայրից ծայր առանց բացառության Սանչո է, իրենց փողի համար են այնտեղ նստած: ՀՀԿ-ում վախենում են ասպետ երեւալ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
ՀՀԿ-ում էնքաաաաան բանից են վախենում, իսկ հայտնի է, որ վախը դրդող ուժ է…. Վախենում են եւ դիմում ամեն ինչի…………