Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրայր Թամրազյան. «Նաիրա Զոհրաբյանը, եթե գիտի, թող հրապարակի այդ լրատվամիջոցների անունները». 168.am

Մարտ 31,2014 22:38
hrayr Tamrazyan

Այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում խորհրդարանական լսումներ էին կազմակերպվել՝ «Վիրավորանքը և զրպարտությունը համացանցում. առկա հիմնախնդիրները և առաջարկվող լուծումները» թեմայով: Լսումներին մասնակցում էին պատգամավորներ, լրագրողներ, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մեդիա ոլորտի փորձագետներ: ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի, Էդմոն Մարուքյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի, Թևան Պողոսյանի, Արմեն Ռուստամյանի, Ստեփան Դեմիրճյանի, Գագիկ Ջհանգիրյանի և Հեղինե Բիշարյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է ինտերնետում, մասնավորապես՝ տարբեր ինտերնետային լրատվամիջոցների նյութերի ներքո տեղ գտնող, զրպարտանք և վիրավորանք պարունակող մեկնաբանությունների կարգավորումներին:

Օրինագիծը, որը ստացել է ««Ֆեյքերի» մասին օրինագիծ» անվանումը, նախատեսված է լրատվական նյութի տակ տեղ գտած մեկնաբանությունները և սոցիալական ցանցերում լրատվամիջոցների կողմից հրապարակված նյութերի տակ կեղծ (ֆեյք) օգտատերերի գրառումները վերահսկելու համար: «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ շատ վատ է վերաբերվում այս օրինագծին. «Ես կարծում եմ, որ այդ նախագիծը մեր` իբրև քիչ թե շատ ազատ ինտերնետային դաշտ ունեցող երկրի, վարկը գցում է: Եվ, հավանաբար, «Freedom House»-ը և մյուս բոլոր իրավապաշտպան կազմակերպություններն անպայման կխոսեն, եթե այդ օրենքն, իհարկե, անցնի: Ես հույս ունեմ, որ չի անցնելու»: Ի դեպ, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքով` այս օրինագծով հանդես գալու նախաձեռնությունը պատկանում է լրատվամիջոցներին:

Մեր հարցին, թե որքանո՞վ է սա հնարավոր, Հ. Թամրազյանը պատասխանեց. «Նման բան չկա: Կարող է՝ լրագրողներից որևէ մեկն ինչ-որ տեսակետ հայտնել է, բայց ես կարծում եմ, որ դա նրանց նախաձեռնությամբ չի եղել: Ես չգիտեմ՝ պետությանը, որևէ կառավարական պաշտոնյայի մոտ կանգնած լրատվամիջոցներն արե՛լ են, թե՞ ոչ, բայց ես չգիտեմ որևէ քիչ թե շատ մեծ լրատվամիջոց, որը դիմած լինի այդպիսի օրենք ընդունելու համար, եթե Նաիրա Զոհրաբյանը գիտի, ապա թող հրապարակի այդ անունները»:

Մանրամասները կարող եք կարդալ` 168.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31