Լրահոս
Օրվա լրահոսը

Անտերության մատնված ավտոմոբիլային թունել

Մարտ 31,2014 22:27

2004թ. հունիսի 4-ին հանդիսավորությամբ բացվեց Լինսի հիմնադրամի կողմից կառուցված Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելը: 2257մ երկարություն ունեցող  թունելում 5 տեղ  ասֆալտի շերտում խոր փոսեր են գոյացել, որոնց  պատճառով  բազմաթիվ մեքենաներ են  վնասվել: Վերջին դեպքը տեղի է ունեցել մի քանի օր  առաջ, երբ փոսի պատճառով «Մերսեդես» մակնիշի մեքենան դուրս է ընկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել բետոնյա պատին:

Թունելում անընդհատ հնչում է կանացի բարձր ձայնով զգուշացում: Թունելի վատ ակուստիկայի կամ ձայնագրության անորակության  պատճառով  վարորդները չեն կարող հասկանալ զգուշացման իմաստը, անընդհատ միացած այդ ձայնագրությունը վարորդներին եւ  ուղեւորներին անհանգստություն է պատճառում: Մեր տեղեկություններով՝ ավտոմոբիլային թունելը սպասարկում է Լինսի հիմնադրամի «Ճանապարհաշինություն» ԾԻԳ տնօրեն  Էդուարդ Բեզոյանի ղեկավարած  ընկերությունը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Ուր էր թե մենակ թունելը անտերության մատնված լիներ………….

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31