Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության պատճառով Թուրքիան ստիպված է Վրաստանով ապրանք արտահանել Ռուսաստան, «Հուրիեթ» թերթին ասել է Սևծովյան արտահանողների միության նախագահ Ահմեդ Համդի Գյուրդողանը:
«Թուրք արտահանողները ստիպված են օգտագործել Վրաստանի և Ռուսաստանի միջև Կազբեգի-Վերին Լարս անցակետը, քանի որ պատերազմի վտանգի և դիվանագիտական արձագանքների պատճառով դա է միակ գործող օրինական անցման կետը», – ասել է Գյուրդողան՝ բողոքելով, որ Վրաստանի իշխանությունները թուրքական ընկերություններին տրանզիտային փոխանցման սահմանափակ հնարավորություն են տվել, ինչի պատճառով դեպի Ռուսաստան թուրքական ապրանքի արտահանումը գրեթե առաջ չի գնում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև