1996 թվականի այս օրը Անդրե Աղասին հաղթել է Մայամիում անցկացված «Lipton Championships» մրցաշարում: Այդ օրը խորվաթ Գորան Իվանիշեւիչի հետ եզրափակիչ խաղում նա կորտում անցկացրել է ընդամենը 10 րոպե: Մրցակիցը ներկայացել էր մեջքի վնասվածքով եւ շատ կարճ ժամանակում հասկացել, որ ուժեղ ցավի պատճառով ի վիճակի չի լինելու պատշաճ հանդես գալ, առավել եւս՝ խաղալ մինչեւ վերջ:
2002 թվականի մարտի 31-ին նույն Մայամիում Անդրե Աղասին տարել է ATP մրցաշարերում իր 700-րդ հաղթանակը: Ամերիկահայ 31-ամյա թենիսիստը վճռորոշ խաղում 6:3, 6:3, 3:6, 6:4 հաշվով պարտության է մատնել այն ժամանակ 20 տարեկան շվեյցարացի Ռոժե Ֆեդերերին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ news.com.au-ի