Լրահոս
Օրվա լրահոսը

Բոժկո․ Ուկրաինայում հիասթափված են Հայաստանի քվեարկությունից. «Ազատություն»

Մարտ 31,2014 20:37

Ուկրաինայում հիասթափված են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանի քվեարկությունից, այսօր «Ազատության» հետ զրույցում Կիևի պաշտոնական, քաղաքական և հասարակական տրամադրությունները փոխանցեց մեր երկրում Ուկրաինայի նախկին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոն:

Նա ընդգծեց՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դրված էր Ուկրաինայի պետականությանը սատարող բանաձև և Հայաստանը դեմ քվեարկեց այդ փաստաթղթին:

Մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում մեր երկիրը դեմ քվեարկեց Ուկրաինայի հարցով բանաձևին, որը ճանաչում է այդ երկրի տարածքային ամբողջականությունն ու անօրինական համարում Ղրիմում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն։ Հայաստանը հայտնվեց այն երկրների շարքում, որոնք աջակցեցին Ռուսաստանին․ այդ երկրներից են՝ բռնապետական վարչակազմերով հայտնի Բելառուսը, Վենեսուելան, Սուդանը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Զիմբաբվեն:

«Իհարկե, հաշվի առնելով մեր ամուր կապերը Հայաստանի հետ, բարեկամական հարաբերությունները, մենք սպասում էինք, որ ավելի ճկուն մոտեցում լինի», – մեզ հետ զրույցում ասաց Բոժկոն, – «Երբ որ քվեարկություն է անցկացվել, հետո արդեն, տարբեր դիվանագետների հետ հանդիպելիս, պարզվել է, որ ի՜նչ միջոցներ է ձեռնարկել Ռուսաստանը, որպեսզի հասնի իր նպատակին: Նա պահանջում էր, որ քվեարկեն ընդդեմ Ուկրաինայի և ասում էր, որ կարող է օգտագործել տնտեսական, քաղաքական լծակներ»:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31